Գետնանցումը` ջրի տակ. պատասխանատուն ազատվել է աշխատանքից ՊՎԾ ստուգումներից հետո, հարուցվել է քրգործ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Փակ շուկայի» գետնանցումը շահագործման հանձնվեց նախորդ տարվա փետրվարին․ հիմնանորոգման համար համայնքային բյուջեից 50 միլիոն դրամ հատկացվեց։ Այդ ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր գնացել և կտրել կարմիր ժապավենը, սակայն օրեր առաջ առատ տեղումներից հետո գետնանցումը ջրով է լցվել։

Քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանի խոսքով՝ նախագծով ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսված չի եղել, և միայն տեղումներից հետո է նման խնդիր առաջացել։ Քաղաքապետարանի պաշտոնյան այս պնդումն անում է այն դեպքում, երբ հանդիսավոր բացումից ընդամենը օրեր անց քաղաքացիներն արձանագրել էին, որ գետնանցման չորս մուտքերի, ինչպես նաև ներսի պատերին աղակալման և խոնավության հետքեր կան, առաստաղից էլ ջուր է կաթում։

Քաղաքապետարանը հրատապ բաց մրցույթ ընթացակարգով բազմամիլիոնանոց պայմանագիրը կնքել է համատեղ գործունեություն իրականացնող «Բիլդր Քնսթրաքշն» և «ԲԻԴԵՔ» ընկերությունների հետ։ Factor TV-ն ուսումնասիրել է պայմանագիրը և պարզել, որ նախագծով ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսված եղել է։ Պայմանագրում նշում կա՝ 1 պոմպի արժեքը 90 հազար դրամ, որը բացակայում է ավարտական ակտից։

Այդուհանդերձ, Տիգրան Գեղամյանը պնդում է, որ հիմնանորոգումը պատշաճ է իրականացվել, իրենք աշխատանքների ավարտից հետո խախտումներ չեն արձանագրել, տեսել են, որ համապատասխանում է նախագծին, և ավարտական ակտ են տրամադրել, քանի որ հեղինակային հսկողություն իրականացրած ընկերությունն ու տեխհսկողն էլ, ըստ նրա, հաստատել են կատարած աշխատանքը։

Հիմնանորոգումն իրականացրած «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին, ընկերության բաժնեմասերի 75 տոկոսը պատկանում է Ազգային ժողովի նախկին հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2022 և 2023 թվականներին արգելանք է դրվել Դավիթ Սեդրակյանի բաժնեմասի վրա, որը մինչ օրս չի հանվել։ Այս ամիս էլ ընկերության 25 տոկոսի բաժնետեր Գառնիկ Ավետիսյանից հօգուտ քաղաքապետարանի բռնագանձվել է 100 հազար դրամ։ Արգելանք է դրված նաև ընկերության գույքի վրա։

«Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021 թվականին։ ՍՊԸ-ի 40 տոկոսի բաժնետեր Արմեն Սուքիասյանը 2015-2019-ին եղել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն։ Երկու ընկերությունները համատեղ քաղաքապետարանի հետ այլ պայմանագիր ևս կնքել են։

Այս ընկերությունների կատարած աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացրել է դեռևս 1997-ին հիմնադրված «Հազարաշեն» ՍՊԸ-ն։ Ընկերության նախկին տնօրեն, 74 տոկոսի բաժնետեր Գուրգեն Հակոբյանը Factor TV-ին ասաց, որ իրենք գետնանցումում ստուգումներ չեն արել, քանի որ քաղաքապետարանն իրենց չի դիմել և դիտողություններ չի ունեցել։ Հավելեց՝ Ֆինանսների նախարարությունն է ստուգումներ իրականացրել, որի ժամանակ իրենց չեն հրավիրել։

Քաղաքապետարանից, սակայն, պնդում են՝ ընկերությունը հաստատել է վերջնական աշխատանքը։ Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակի և Խորեն Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ակտիվիստ Արթուր Չախոյանն ընդգծում է՝ սա ոչ թե շինարարությունն իրականացրած ընկերության, այլ քաղաքապետարանի թերացումն է։ Նա պարբերաբար բարձրաձայնել է, որ գետնանցումը նորոգվել է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման, և այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան։

Հիմնանորոգված ստորգետնյա հետիոտնային անցումում ստուգումներ է արել նաև պետական վերահսկողական ծառայությունը և կատարված շինաշխատանքների մի շարք ծավալային հավելագրումներ ու որակական թերություններ արձանագրել։ Մշտադիտարկման արդյունքները զեկուցվել են վարչապետին և քաղաքապետին՝ ծառայողական քննություն իրականացնելու առաջարկով։ Մասնավորապես, առաջարկվել է աշխատանքային պարտականություններում թերացած աշխատակիցներին ենթարկել պատասխանատվության և նրանց գործողություններում հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կազմված նյութերն ուղարկել իրավասու մարմիններին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որպես վկա ներգրավվել է նաև Արթուր Չախոյանը։ Նա, սակայն, որևէ արդյունքի չի սպասում, ասում է՝ ինչպես մյուս գործերը, սա ևս փորձելու են ծածկադմփոց անել։

Ուշագրավ է, որ այդ ստուգումներից հետո սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության անդամ Խորեն Գրիգորյանը։ Factor.am-ին հայտնի էր դարձել, որ Գրիգորյանն ազատվել է իր պարտականությունները պատշաճ չկատարելու համար։

Մեկ տարի առաջ 50 միլիոն դրամով հիմնանորոգված «Փակ շուկայի» գետնանցումը կրկին շինհրապարակի կվերածվի․ Տիգրան Գեղամյանի խոսքով՝ շուտով շինարարություն կսկսեն և ժամանակավոր լուծում կտան, իսկ հիմնական լուծման համար նոր նախագիծ կպատվիրեն և կփոխեն ջրահեռացման համակարգը։

Ի դեպ, հիմնանորոգումից միայն կես տարի անց հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար տեղադրված վերելակներից մեկն այս պահին չի աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան