ՀՀ ԱԳ նախարարն ու Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող հարցերի

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ուրուգվայի առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սանջյանը և Ուրուգվայի խորհրդարանում հայ-ուրուգվայական բարեկամական խմբի անդամ Պեդրո Խիսդոնյանը:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, որի լավագույն դրսևորումներից են վերջին շրջանի բարձրաստիճան այցերը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Մոնտեվիդեոյում դեսպանության բացումը միտված է ավելի խորացնել մեծ համակրանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ինչը մեծապես ողջունվել է Ուրուգվայի գործընկերների կողմից:

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի խորհրդարանին Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հարձակման ու ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության առնչությամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և ՀՀ հետևողական մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ՝ շեշտելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարմության կարևորությունը։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ քննարկումներին, որի համար իրավական հիմք պետք է լինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը։