Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետն ընտրություններում հաղթում է Էրդողանի թեկնածուին․ հարցում

Լուրեր

23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
23.02.2026 | 20:14
Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:00
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
23.02.2026 | 19:30
Շոյգուի հայտարարությունն աբսուրդ է․ արևմտյան ռեակտորները մշտապես ունեցել են անվտանգության ավելի բարձր պահանջներ․ Արեգ Դանագուլյան
23.02.2026 | 19:16
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
23.02.2026 | 19:08
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
23.02.2026 | 19:00
ՀՀԿ-ում կիսվել են կարծիքները․ կան ԱԺ ընտրություններին մասնակցելուն կողմ և դեմ ԳՄ անդամներ. համագումար կհրավիրվի․ Մարգարիտ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:43
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
23.02.2026 | 18:27
«ԱԶ Ալկմարը» հաղթանակ է տարել «Նոայի» դեմ խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:18
Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն գերազանցում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքապետի թեկնածուին՝ համաձայն վերջին հարցման արդյունքների։ Ստամբուլում գործող Spectrum House վերլուծական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ Իմամօղլուն հավաքել է ձայների 43,9 տոկոսը, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Մուրադ Քուրումը՝ 39 տոկոսը։

Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տասը օր է մնացել։

Հարցումն անցկացվել է մարտի 15-ից 20-ը Ստամբուլի 26 շրջաններում, որին մասնակցել է 2158 մարդ։

Ստամբուլի քաղաքապետի մյուս թեկնածուները՝ Մերալ Դանիշ Բեշթաշը և Մուրադ Չեփնին քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունից (DEM կուսակցություն) ստացել են ձայների 4,7 տոկոսը, ազգայնական İYİ (Լավ) կուսակցության թեկնածու Բուղրա Քավունջուն՝ 2,6 տոկոսը, «Նոր բարեկեցություն» կուսակցության (YRP) թեկնածու Մեհմեդ Ալթընյոզը՝ 3,7 տոկոսը, իսկ ծայրահեղ աջ «Հաղթանակ» կուսակցության թեկնածու Ազմի Քարամահմութօղլուն՝ 3,3 տոկոսը։

Մինչ DEM կուսակցության նախորդը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), 2019 թվականի ընտրություններում պաշտպանում էր Իմամօղլուին և չէր առաջադրել իր թեկնածուին, DEM կուսակցությունը որոշել է  այս անգամ քաղաքապետի պաշտոնի համար մրցավազքի մեջ մտնել սեփական թեկնածուով՝ Ժողովրդահանրապետական կուսակցության հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով։

Քաղաքական դաշինքների փոփոխությունը կարող է ազդել Ստամբուլի ընտրությունների արդյունքի վրա, որտեղ Իմամօղլուն կարող է տուժել քուրդ ընտրողների աջակցության բացակայության պատճառով։

Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Էրդողանի ամենահզոր քաղաքական մրցակիցը, վերջ էր դրել Ստամբուլում ԱԶԿ-ի երկարատև կառավարմանը, երբ 2019 թվականին կրկնակի ընտրություններում հաղթել էր կուսակցության թեկնածուին:

Էմմա Չոբանյան