Ադրբեջանը շարունակում է Մեծամորի ԱԷԿ-ի դեմ արշավը

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայկական Մեծամորի ատոմակայանի գործունեության դեմ արշավը՝ այս անգամ օգտագործելով Բրյուսելում մեկնարկած Միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովը։

Մասնավորապես, ադրբեջանական մի շարք կազմակերպություններ նամակ են հղել գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիին՝ կոչ անելով գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, իբր, «վթարային վիճակում գտնվող Հայաստանում Մեծամորի ատոմակայանի կողմից բխող գլոբալ վտանգին»։

Նամակի հեղինակները կոչ են արել Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ԱԷԿ-ի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։

«Հայաստանի իշխանությունների անպատասխանատու պահվածքը Մեծամորի ատոմակայանի հարցում, համաշխարհային հանրությանը մոլորեցնող, սուտ խոստումները տարածաշրջանը մղում են դեպի Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ատոմակայանների նման աղետի»,- ասված է նամակում։

Հավելենք, որ Մեծամորի ատոմակայանին, Ադրբեջանից զատ, որևէ վտանգ չի սպառնում։ Դեռևս 2020 թվականի հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ Ադրբեջանի ՊՆ խոսնակը սպառնացել էր, որ ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին։

Ի դեպ, 2022 թվականի հոկտեմբերին էլ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին անձամբ էր այցելել Մեծամորի ատոմակայան ու բարձր գնահատել կայանի աշխատանքը։

«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել էր Գրոսսին թվիթերյան իր էջում։

Էմմա Չոբանյան