Մեքսիկայում առևանգել են Վրաստանի մինչև 30 քաղաքացու, որոնք փորձել են ԱՄՆ մեկնել

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

Վրաստանի մինչև 30 քաղաքացի, որոնք փորձել են Մեքսիկայի տարածքով հասնել ԱՄՆ սահման, բռնվել են տեղի կարտելի կողմից։ Հարազատների խոսքով՝ առևանգողները 90 հազար դոլար են պահանջում պատանդներին ազատ արձակելու համար, հաղորդել են վրացական լրատվամիջոցները:

«Մթավարի» հեռուստաալիքը մեջբերում է կորածներից մեկի հաղորդագրությունը, որին թույլատրել են կապվել հարազատների հետ՝ փող խնդրելու համար։ Նա պատմել է, որ նրան ու ևս 120 գերիների պահում են նկուղում։ Ըստ ամենայնի, նրանց թվում այլ երկրների քաղաքացիներ էլ կան։

«Ինձ վրա ատրճանակ պահեցին, իսկ մյուսը դանակի պոչով հարվածեց ինձ։ Նրանք գոռում էին ինձ վրա ու ծեծում։ Ես չգիտեմ՝ ինչու»,- ասվում է նրա հաղորդագրության մեջ։

Օգնության համար առևանգվածների հարազատները դիմել են Վրաստանի ԱԳ նախարարություն։ Գերատեսչությունից հայտնել են, որ փորձում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Դեսպանատան միջոցով նրանք կապ են հաստատել Մեքսիկայի միգրացիայի ծառայության հետ։ Մինչ այժմ, սակայն, չի հաջողվել պարզել Վրաստանի քաղաքացիների գտնվելու վայրը։

Pirveli-ի աղբյուրները պնդում են, որ գումարի կեսը՝ 45 հազար դոլար, արդեն փոխանցվել է 15 հոգու համար։ Մնացածի համար սակարկությունները շարունակվում են։

Խնդրին ծանոթ հեռուստաալիքի զրուցակիցը կարծում է, որ չպետք է հույս դնել տեղական իշխանությունների օգնության վրա։ Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներին կարտելին են փոխանցել հենց Մեքսիկայի ներգաղթի ծառայության աշխատակիցները։

«Մենք կարող ենք վստահաբար ասել, որ կողմերը գործում են միասին։ Շատ դժվար է ասել, որ ոստիկանությունը կգա այնտեղ ու կազատի այս մարդկանց։ Դա այդպես չէ»,- ասել է Pirveli-ի անանուն զրուցակիցը։