Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Ֆրանսիայի վարչապետի հայտարարություններից

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմանն արած հայտարարությունները։ Հաջիդզադեն դատապարտել է Ադրբեջանին ուղղված պահանջներն ու Հայաստանի հետ կապված հայտարարությունները։

«Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի մնացորդների դեմ ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումները և Ադրբեջանին մեղադրել հայկական տարածքների օկուպացիայի մեջ, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցառումները չեն խախտում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դրույթները, որի մշտական ​​անդամ է Ֆրանսիան, լիովին համահունչ են հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող բանաձևերին»,- ասել է Հաջիզադեն։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին՝ դասեր քաղել իր պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել նման սադրիչ հայտարարությունները»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ Գաբրիել Աթալն իր ելույթում Ադրբեջանից պահանջել էր դուրս բերել զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերն առաջ են անցել հայկական տարածքի մի քանի կետերում։