23 համայնքում նոր ամբուլատոր շենքեր են կառուցվում

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: 2023-2026թթ․ ընթացքում նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։

Ըստ այդմ՝ Առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզպետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ անհրաժեշտություն է առաջացել 23 համայնքներում կառուցվող նոր ամբուլատոր շենքերին հատկացնել հողամասեր:

Որոշմամբ նախատեսվում է ընդունել Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Գավառ, Ճամբարակ, Ախուրյան,Նոյեմբերյան, Գորիս, Արտաշատ համայնքների մի շարք անշարժ գույքերի նվիրաբերությունը և դրանք ամրացնել ըստ գտնվելու վայրի համապատասխան մարզպետի աշխատակազմերին՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքեր կառուցելու նպատակով։