ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս։ Այս մասին տեղեկացնում է ՎՏԲ-Հայաստանը։

«Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: ՎՏԲ Խմբի բանկերի և ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես և նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ և Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով հասանելի են փոխանցումները, այդ թվում՝ միջազգային: Կախված երկրից՝ փոխանցումները կարող են իրականացվել հեռախոսահամարով կամ քարտի համարով, բանկային ռեկվիզիտներով կամ կանխիկի տրամադրմամբ: Դուք կարող եք կատարել անկանխիկ վճարումներ Ռուսաստանի տարածքում գործող առևտրի կետերում և կանխիկացնել միջոցներ ՌԴ տարածքում տեղակայված բանկոմատներից:

Սույն թվականի մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը չի մասնակցելու կենսաթոշակային/նպաստի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի պետական ծրագրին: 2024թ․-ի մարտին կատարված անկանխիկ վճարումներից ստացված հետվճարը մեր հաճախորդները կստանան մինչև սույն թվականի ապրիլի 25-ը՝ Բանկում գործող իրենց հաշվեհամարին։

Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին նախագծին մասնակցելու համար և պատրաստ ենք առաջարկել սպասարկման լավագույն պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների շրջանակներում։ Դուք կարող եք շարունակել ստանալ Ձեր կենսաթոշակը/նպաստը մեր Բանկում:

Այսօր Հայաստանում գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 53 մասնաճյուղ, որոնցից 22-ը գտնվում են Երևանում։ Հաճախորդներին հասանելի են ավելի քան 190 բանկոմատներ ամբողջ երկրի տարածքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ: