Աղբամանների համար GPS քարտեզ կկազմվի․ Երևանում աղբահանությունը կարող է տրվել մասնավոր ընկերության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում աղբահանությունը, հնարավոր է, կրկին մասնավորն իրականացնի։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ Տիգրան Ավինյանն ասաց՝ պիտի քննարկեն, հասկանան։ Քաղաքային իշխանությունը հենց մասնավոր ընկերություններից է բանավոր առաջարկներ ստացել։

«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ստեղծվել է 2019 թվականին՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։ Աղբահանությունն այդ ժամանակ մասնավորից անցավ համայնքին։ Պատճառաբանությունն այն էր, որ «Սանիթեքը» չի կարողանում Երևանը մաքրել աղբից։

Ավինյանի կողմից վերջերս հիմնարկի տնօրեն նշանակված Սաշա Կատվալյանը չի ուզում, որ աղբահանությունը կրկին մասնավորին անցնի։

«Հրապուրիչ է, երբ մասնավորը գալիս ու ներկայացնում է իր առաջարկները, բնականաբար, շատ դեպքերում ուռճացված են լինում՝ իդեալականին մոտ»,- ասում է Կատվալյանը։

Երևանի բոլոր վարչական շրջաններում սանմաքրման, այդ թվում՝ ձյան մաքրման և աղբահանության աշխատանքների համար 2023 թվականին ծախսվել է 6 մլրդ 714 մլն դրամ՝ նախատեսված 6 մլրդ 807 մլնի դրամի փոխարեն։ 196 միլիոն դրամով ձեռք է բերվել 4 ՄԱԶ աղբատար մեքենա, իսկ 34 միլիոն 600 հազար դրամով՝ 50 միավոր խոզանակով մայթ մաքրող ինքնագնաց մեքենա:

«Նախատեսված գումարը գրեթե ամբողջությամբ ծախսվել է, բայց և՛ մենք, և՛ հանրությունն ակնհայտ տեսել է աղբահանության աշխատանքների ոչ պատշաճ, թերի կատարումներ։ Ո՞րն էր թերակատարման պատճառը»,- ավագանու վերջին նիստին հարցրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամի հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանն ասաց՝ հիմնարկի մեքենաներն են վերանորոգել։ Ենթակային օգնության հասավ Ավինյանը, բացատրեց՝ խնդիրը տեխնիկան է։

«Երբ տեխնիկան անընդհատ փչանում է, հիմնական ծախսերն ուղղվում են այդ տեխնիկան որոշակի սարքին վիճակում պահելու համար»,- ասաց քաղաքապետը։

Ավինյանը, փաստորեն, քննադատեց Մարությանին, քանի որ նրա քաղաքապետության օրոք են ձեռք բերվել հիմնարկի՝ 5 տարի շահագործման ժամկետով մեքենաները և, ըստ նրա, դրանք ապահովել են միջանկյալ լուծում։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ քաղաքային իշխանությունը չի կարողանում ղեկավարել ՀՈԱԿ-ը։ Նա մտավախություն ունի, որ եթե աղբահանությունը կրկին մասնավորին տրվի, տրանսպորտային ցանցը ևս նույն ճակատագրին կարժանանա։

ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրեն Բագրատ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից, երբ քաղաքացիները դժգոհեցին այս տարվա ձնամաքրման աշխատանքներից, թեև քաղաքային իշխանությունը հերքում է, թե մեկը մյուսի հետ կապ ունի։

Հիմնարկի ներկայիս տնօրեն Սաշա Կատվալյանը բացատրում է՝ տեխնիկան մաշված է, քանի որ ավտոպարկը հիմնարկի ստեղծումից ի վեր չի համալրվել։

ԵԱՍՄ-ի հաշվեկշռում 57 աղբատար մեքենա է գրանցված, բայց այս պահին շահագործվում է 38-ը, ևս 5-ը վերանորոգվում է։ Ըստ Կատվալյանի՝ գործընթացը երկարում է, քանի որ պահեստամասերը հիմնականում արտերկրից են բերում։ Մնացած մեքենաները պիտանի չեն շահագործման, վթարվել են, իսկ վերանորոգումը նպատակահարմար չի եղել՝ ասում է նորանշանակ տնօրենը։

Հաճախ փոքր կենտրոնի նեղ փողոցներում աղբահանությունն իրականացվում է ծանրաբեռնված երթևեկության ժամանակ, այն դեպքում, երբ արգելվել է ցերեկվա ժամերին փոքր կենտրոն բեռնատարների մուտքը։ Կատվալյանը բացատրում է՝ Երևանում տեղադրված է ավելի քան 10,500 աղբաման, իսկ աղբատար մեքենաները թվով 38-ն են, և աղբահանությունն իրականցվում է՝ ըստ փողոցների հերթականության։

«Նոր ծրագիր ենք իրականացնում՝ բոլոր աղբամանների վրա GPS-ներ են տեղադրվելու, որպեսզի կարողանանք հերթականությունը ճիշտ կազմել»,- ընդգծում է Սաշա Կատվալյանը։

Մինչ քաղաքապետարանում մտածում են ոլորտի մասնավորեցման հավանականության մասին, համայնքն առաջիկայում ձեռք կբերի չինական «Howo» մակնիշի 6 աղբատար՝ 4 մեծ և երկու փոքր մեքենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան