Թուրքիայում բազմաթիվ հյուրանոցներ կարող են փակվել․ բանկերին պարտքը հասնում է 10 միլիարդ դոլարի

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը կարող է խնդիրների բախվել, քանի որ բանկերին հյուրանոցների պարտքը հասնում է 10 միլիարդ դոլարի, գրում է Cumhuriyet պարբերականը։

«Չնայած Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ու Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUIK) պնդում են, որ զբոսաշրջությունը ռեկորդներ է գրանցել, և անցյալ տարի երկիր է ժամանել ավելի քան 56 միլիոն զբոսաշրջիկ, իրականությունն այդպիսին չէ։ Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ համաճարակից հետո հյուրանոցների պարտքերը մոտենում են 10 միլիարդ դոլարի, իսկ բանկերի կողմից հյուրանոցների տիրանալու ռիսկը մեծացել է՝ պայմանագրերի ավարտի պատճառով»,- գրում է պարբերականը։

Ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ զբոսաշրջության ոլորտում այս զարգացումները մտահոգության տեղիք են տալիս։

«Երկիրը չունի բավարար տեղեր 56 միլիոն զբոսաշրջիկների ընդունելու համար, այս տարի 60 միլիոն զբոսաշրջիկի նպատակը նույնպես երազանք է մնում»,- ընդգծում է թերթը։

Հրապարակման համաձայն՝ թուրքական հյուրանոցները քովիդի համաճարակն ավարտել են 8,5 միլիարդ դոլարի վարկային պարտքով։

«Հյուրանոցների 70%-ը հասել է այս օրվան բանկերի հետ լոյալության պայմանագրերի պատճառով, ներկայում պարտքը հասել է մինչև 10 մլրդ դոլարի։ Եթե զբոսաշրջությունից շատ եկամուտներ են գոյացել, ինչո՞ւ է պարտքն ավելացել։ Հյուրանոցների 70-75%-ը գրավադրված է բանկերին։ Բանկերը հյուրանոցների սեփականատերերին ասում են, որ վաճառեն իրենց հյուրանոցները և մարեն պարտքերը»,- ասվում է հոդվածում։