Վարչապետն ընդունել է Գարո Արմենին և Թոնի Շաֆրազիին

Լուրեր

11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և մշակութային գործիչ Թոնի Շաֆրազիին, ով իր գործունեության ընթացքում համագործակցել է աշխարհահռչակ մի շարք արվեստագետների, այդ թվում՝ Էնդի Ուորհոլի, Ժան Միշել Բասկիայի հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ կրթության և մշակույթի ոլորտներում: Գարո Արմենը նշել է, որ նախատեսում են Լոռու մարզի Դեբեդ համայնքում գործող SMART նորարարական կրթական կենտրոնի ձևաչափով կենտրոններ ստեղծել նաև հանրապետության այլ համայնքներում, դրանցում ներգրավել դպրոցականներին և երիտասարդներին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների: Կենտրոնում կուսուցանվեն նորագույն տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, արհեստներ, արվեստի տարբեր ճյուղեր և այլ? ?: Գարո Արմենն անդրադարձել է նաև առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող բիզնես ծրագրերին և նշել, որ սփյուռքի տարբեր գործարար շրջանակներ ևս դիտարկում են հայրենիքում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները:
Կառավարության ղեկավարը ողջունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը և կարևորել սփյուռքի ներկայացուցիչների կողմից տարբեր ուղղություններով բիզնես ծրագրեր կյանքի կոչելու նախաձեռնությունները և ընդգծել, որ կառավարությունն իր քայլերով ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ բիզնես ծավալելու և շահույթ ստանալու համար: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Գարո Արմենին առաջարկել է ներդրումային ծրագրերն իրականացնելու ուղղությամբ ակտիվորեն աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների հետ՝ դրանք արդյունավետ կերպով ? ?ռաջ մղելու նպատակով: