Կաշառք ստանալու մեղադրանքով Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են ձերբակալվել
Հասարակություն
15.03.2024 | 15:47Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին կոմիտեից։
«Նրանցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են, ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։