Ուկրաինայում ռուսական ուժերը խոշտանգում, խեղում և բռնաբարում են գերիներին․ ՄԱԿ-ի զեկույցը

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի փորձագետները հերթական զեկույցը կներկայացնեն ռուս զինվորականների կողմից Ուկրաինայում մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ։ BBC-ի Ժնևի թղթակիցը հայտնել է, որ փաստաթուղթում մանրամասն ներկայացվում են ուկրաինացի ռազմագերիների խոշտանգումները, ինչպես նաև երկրի խաղաղ բնակչության (հատկապես՝ Մարիուպոլում) անխնա գնդակոծությունն ու ռմբակոծությունը։

Զեկույցի ապացույցները ստացվել են հարյուրավոր ականատեսների վկայություններից՝ ուկրաինացի ռազմագերիներից և դասալիք ռուս զինվորներից, որոնցից ՄԱԿ-ի քննիչները կարողացել են հարցազրույց վերցնել Ուկրաինա մեկ տասնյակ այցելությունների ժամանակ:

Փաստաթղթի հեղինակները եկել են այն եզրակացության, որ բանտարկյալների սիստեմատիկ խոշտանգումները տարածված են. նրանց պարբերաբար ծեծի են ենթարկում, խոշտանգում էլեկտրաշոկերով, նույնիսկ անդամահատում:

Նախկին բանտարկյալներից մեկը քննիչներին պատմել է, որ ինչ-որ պահի ցավն այնքան անտանելի է դարձել, որ սկսել է խոշտանգողներից մահ աղերսել։

Ռուս դասալիքներն իրենց հերթին հաստատել են, որ բարձրաստիճան սպաները հրաման են տալիս իրենց ենթականերին «աշխատել դաժանորեն և գթասրտություն չդրսևորել»։

Զեկույցը մանրամասն նկարագրում է նաև խաղաղ բնակիչների, հիվանդանոցների և մշակութային վայրերի անխտիր ռմբակոծությունները, ինչպես նաև Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքներում ուկրաինացի խաղաղ բնակիչների խոշտանգումները, բռնաբարությունները և սպանությունները, ինչպես նաև ուկրաինացի երեխաների անօրինական տեղափոխումը Ռուսաստան: Բերված են ապացույցներ պատերազմական այլ հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնց համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: