Գերիշխող դիրք` տաքսու շուկայում. ուղևորները բողոքում են վարորդներից, վարորդները` պայմաններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

Օնլայն տաքսիներից օգտվողները տարեցտարի ավելանում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ըստ կանխատեսումների՝ նրանց թիվը տարեկան կաճի 7%-ով։ 2027 թվականին օնլայն տաքսիներից օգտվողների թիվն աշխարհում կհասնի շուրջ 2 մլրդ-ի, իսկ շրջանառությունը՝ 220 մլրդ դոլարի։ Այս ամենին զուգահեռ, դաշտից գրեթե դուրս են մղվել ավանդական տաքսի ծառայությունները։ 

«Գրանցված 3000-ից ավելի տնտեսվարողների 88%-ից ավելին վերջին 5 տարում գործունեություն չի ծավալել։ Իսկ ով գործունեություն է ծավալել, հիմնականում իրենց հարկային մուտքերը նվազել են»,- նշում է ՄՊՀ Քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Մանուկյանը։ 

Տաքսի ծառայություններ մատուցող էլեկտրոնային հարթակների համար կարգավորումներ մինչև վերջերս չկային։ Նախորդ տարի ընդունված օրինագծով օնլայն տաքսի ծառայությունների մատուցումը դարձավ ծանուցվող գործունեություն, բացի այդ, սահմանվեցին պետական տուրքեր։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների ոլորտում ու մի շարք խնդիրներ արձանագրել։ Դրանցից մեկն այն է, որ օրենքում միայն սահմանված է այդ հարթակներում ուղևորափոխադրումների ծառայությունը, այնինչ դրանք առաջարկում են նաև այլ ծառայություններ։ 

«Փաստացի, երբ մենք միայն ուղևորափոխադրումների հասկացությունն ենք սահմանում, բաց ենք թողնում մնացած տեսակի սահմանումներն այդ հարթակներով իրականացնելու կարգավորումը, իսկ մենք գիտենք, որ այդ էլեկտրոնային հարթակներն առաջարկում են, օրինակ, նաև բեռնափոխադրման ծառայություններ»,- նշում է Մանուկյանը։ 

Պարզվում է՝ օնլայն տաքսիները գրեթե դուրս են վերահսկողությունից, դրանց սպասարկման որակին առնչվող հարցերը դուրս են մնում պետական մարմինների ուշադրությունից։ 

Փաստացի ծանուցման մասին կարգավորումից և տուրքից բացի՝ ոլորտի վերահսկողության, ոլորտում մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության, անվտանգության պահանջների համապատասխանության վերաբերյալ նոր կարգավորումներ դեռևս մտածված չեն։ 

Բացի այդ, ոլորտում առկա է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող, որը խաղի կանոններ է թելադրում, իսկ նոր տնտեսվարողների մուտքը շուկա դժվար է՝ ելնելով ոլորտի առանձնահատկություններից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անժելա Պողոսյան