Կանանց թիվը բանակում աճում է, խնդիրները՝ նույնպես․ ՀՔԱՎ զեկույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

2019-2020 թվականներին զինվորական մասնագիտությունն ընտրած կանանց թիվն աճել է, այնինչ նրանք զինվորական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում։ Այս և ոլորտին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ արձանագրել և ամփոփել է ՀՔԱՎ-ը «Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ ԶՈՒ-ում» զեկույցում։

Թեև ընդունվել է օրենք, որ կանայք կարող են նաև կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցել, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն արձանագրում է՝ պետք է նաև ապահովվի անհրաժեշտ բոլոր երաշխիքները, որ կանանց ծառայությունը բանակում լինի ոչ խտրական։ Նրա խոսքով՝ արդիական է մնում հարցը՝ պետությունն ի՞նչ է անում, որպեսզի զինվորական ծառայությունը կանանց համար լինի գրավիչ։

«Զինվորական ծառայության անցնելու հարցում բժշկական զննության կոմպոնենտում կանանց բժշկական զննության համար անհրաժեշտ հետազոտությունները ներառված չեն՝ մամոգրաֆիա և այլ հետազոտություններ։ Պետությունը կոչ է անում, որ կանայք կարող են կամավոր ծառայել բանակում, բայց բժշկական զննության կոմպոնենտները որպես օրենդրական պարտավորություն սահմանված չեն»,- նշում է Արթուր Սաքունցը։

Կանանց իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում զեկույցի շրջանակում այսօր քննարկում էր կազմակերպվել։ Հետազոտությունը ներառել է 4 ոլորտ՝ շարային ծառայություն, խտրականության արգելք, մասնավոր կյանք, կրթություն և իրազեկում։

Զինծառայողների շրջանում անցկացրած հարցազրույցների միջոցով փորձել են պարզել՝ արդյո՞ք կանանց և տղամարդկանց իրավունքները բանակում հավասարապես են պահպանվում։ Հարցազրույցին մասնակցած զինծառայողներից շատերը կարծում են՝ որքան էլ կինը փորձի ծառայողական առաջխաղացում ունենալ, միևնույն է, չի կարող՝ պայմանավորված ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։

Իրավաբան Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ միայն կանանց ծառայության մասին օրենք ընդունելը քիչ է, պետք է կառուցակարգեր մշակվեն՝ սկսած կենցաղից մինչև իրավական պաշտպանության մեխանիզմներ։

Քննարկմանը մասնակցում էր ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմանյանը։ Կին զինծառայողների իրավունքների խախտումների հասցեատերը հենց այս կենտրոնն է։ Ասում է՝ զեկույցում նշված խնդիրներն իրենք էլ են գույքագրել։ Նրա կարծիքով՝ ամբողջ օրենսդրությունը պետք է վերանայվի, որոշ  քայլեր արդեն ձեռնարկվում են։

ՊՆ-ի մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչ նաև հայտնեց՝ Երևանում տեղակայված կանանց վաշտի շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են, այն լավ պայմաններ ունի։

Մինչ պատասխանատուն խոսում է կենցաղային բնույթի խնդիրների լուծման քայլերից, զեկույցը մատնանշում է մի շարք այլ՝ ավելի խորքային խնդիրներ՝ սեռական բնույթի շահագործման դեպքերից մինչև ներքին ծառայության կանոնագիրք, որում ի սկզբանե անհավասար պայմաններում են դիտարկվում կին և տղամարդ զինծառայողները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան