Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

Լուրեր

16.03.2026 | 19:53
«10 տարի առաջ եմ դիմումը գրել»․ արքեպիսկոպոսը պնդում է՝ Գարեգին Բ-ն միայն հիմա է որոշել արձագանքել իր գրությանը
16.03.2026 | 19:40
Առևտուր՝ առանց ՀԴՄ-ի․ Փաշինյանը չհետևեց իր իսկ հորդորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 19:35
«Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի իր թեկնածուի անունը. ՈՒՂԻՂ
16.03.2026 | 19:30
Փլուզվել է ջերմոցի պատը․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից
16.03.2026 | 19:19
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
16.03.2026 | 19:10
Սա մեր պատերազմը չէ, մենք չենք սկսել այն. Գերմանիայի պաշտպանության նախարարը` Թրամփին
16.03.2026 | 19:00
ՀՀ-ն «զապաս պագռիշկա՞» է Սամվել Կարապետյանի համար․ վիրավորական է, երբ ասում է՝ գալիս է ինձ փրկելու՝ չհրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 18:47
Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
16.03.2026 | 18:41
Կանանց Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
16.03.2026 | 18:33
Telegram-ը գործնականում դադարել է աշխատել Ռուսաստանում
16.03.2026 | 18:27
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը
ապօրինի գույք
16.03.2026 | 18:25
10 տարվա վաղեմության ժամկետ․ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը կփոխվի
16.03.2026 | 18:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
16.03.2026 | 18:10
Մի քանի երկրներ մերժեցին Թրամփին // Դատավոր և փաստաբան Ալեքսանյանները մեղավոր ճանաչվեցին․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 18:02
Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Բոլորը

2018 թվականի օգոստոսի 3-ին «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները» վերտառությամբ հոդվածը՝ մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից իրենց աշխատավարձի գումարները «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին փոխանցելու վերաբերյալ:

Բացի դրանից, 2018 թվականի օգոստոսի 4-ին և 5-ին Վանաձոր քաղաքի տարածքում գործող մի շարք ուսումնական հաստատությունների նախկին և ներկայիս աշխատակիցներ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդումներ, ապա նաև բացատրություններ են տվել այն մասին, որ ուսումնական հաստատություններում աշխատելու ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս պարտադրված կարգով իրենց աշխատավարձից մեկ տոկոսի չափով գումարներ են փոխանցել Լոռու մարզպետարանում գործող «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված հոդվածը, ինչպես նաև քաղաքացիների հաղորդումները պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշով բավարար տվյալներ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Լոռու մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդգրկված լինելով «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի կազմում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, լրացուցիչ եկամուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, հրահանգել են մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին յուրաքանչյուր ամիս դպրոցի աշխատավարձի ֆոնդից մեկ տոկոսի չափով գումարներ փոխանցել «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին, որի արդյունքում ուսումնական հաստատությունների կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք յուրաքանչյուր ամիս, առանց ուսումնական հաստատությունների աշխատակիցների գիտության, մեկ տոկոսի չափով պահումներ են կատարել վերջիններիս աշխատավարձի գումարներից և փոխանցել հիմնադրամների հաշվեհամարներին:

Արդյունքում, 2001-2018 թվականների ընթացքում միայն մարզպետարանի ենթակայությամբ գործող թվով 15 ուսումնական հաստատություններից «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին փոխանցվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 82.011.166 ՀՀ դրամ գումար, որի արդյունքում էական վնաս է պատճառվել ինչպես ուսումնական հաստատության աշխատակիցների, այնպես էլ՝ կազմակերպությունների օրինական շահերին, որը միևնույն ժամանակ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, Լոռու մարզի դատախազությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: