Էրդողանը կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, եթե խորհրդարանն արտահերթ ընտրություններ նշանակի

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունները «վերջինն են» իր համար, շարունակում է ակտիվ քննարկվել։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունջն էլ հայտարարել է Էրդողանի՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին, եթե խորհրդարանն արտահերթ ընտրություններ նշանակի, փոխանցում է Turkish Minute-ը։

«Եթե Թուրքիայի խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ նշանակել, ապա հնարավոր կլինի, որ նախագահը երրորդ անգամ առաջադրվի այդ պաշտոնում։ Տեսնենք, դեռ ժամանակ կա»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում Էրդողանի հայտարարությունը մեկնաբանելիս։

Սահմանադրության համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն միաժամանակ։ Վերջին անգամ Թուրքիայում ընտրություններ են տեղի ունեցել 2023 թվականի մայիսին, երբ Էրդողանը նախագահական ևս մեկ ժամկետ ապահովեց։ Հաջորդ համընդհանուր ընտրությունները նշանակված են 2028-ին։ Թուրքիայում մախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Էրդողանն առաջին անգամ ընտրվել է 2014 թվականին։

Ոմանք պնդում էին, որ նա չէր կարող առաջադրվել երրորդ ժամկետում, քանի որ արդեն երկու անգամ ընտրվել է։

2017 թվականի սահմանադրական հանրաքվեն երկիրը վերածեց նախագահականի և դրանով իսկ ընդլայնեց Էրդողանի լիազորություններն ու ազդեցությունը: Թուրքիայի ընտրական իշխանությունները Էրդողանի ժամկետը չեն հաշվում 2014 թվականից ի վեր, քանի որ երկրում գործում էր խորհրդարանական համակարգ։

Բրյուսելում բնակվող փաստաբան Ալի Յըլդըզի խոսքով՝ Էրդողանը կարող է շարունակել նախագահ ընտրվել մինչև մահ, եթե խորհրդարանը յուրաքանչյուր ժամկետի ավարտից առաջ արտահերթ ընտրություններ նշանակի։

«Խորհրդարանի արտահերթ ընտրություններ նշանակելու դեպքում նախագահի այդ ժամկետը համարվում է կիսատ, ինչը հնարավոր է դարձնում նրա թեկնածության առաջադրումը»,- լրատվամիջոցին ասել է Յըլդըզը։

Թուրքիայի 600 տեղանոց խորհրդարանը կարող է արտահերթ ընտրություններ նշանակել միայն այն դեպքում, եթե դրան աջակցի օրենսդիրների երեք հինգերորդը՝ 360 պատգամավոր:

Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի 264 մանդատ, նրա ծայրահեղ աջ դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP)՝ 49 մանդատ, որն ընդհանուր կազմում է 313, ինչը բավարար չէ վաղաժամկետ ընտրությունների համար։

Էրդողանը, սակայն, քաղաքական դաշինքներ հաստատելու վարպետ է, նույնիսկ իր նախկին քաղաքական հակառակորդների հետ, և հեշտությամբ կարող է ստանալ օրենսդիրների պակասող թիվը՝ արտահերթ ընտրությունների անցկացումն օրինական կերպով հնարավոր դարձնելու համար։

Էմմա Չոբանյան