Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, բնակարանային գողության ու փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ինքնիրավչության և ինքնավնասման՝ 2-ական, սպանության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, իրավաբանական անձի կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելու, վտանգի մեջ թողնելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, ընդերքի պահպանման պահանջները խախտելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, դատական ակտը չկատարելու, ալիմենտ վճարելուց խուսափելու ու առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, ֆիզիկական ներգործության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: