ԱՄՆ-ն առաջարկում է 2025 ֆինանսական տարում ՀՀ-ին 52 մլն դոլարի օգնություն տրամադրել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ԱՄՆ-ն առաջարկում է 2025 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 52 մլն դոլարի օգնություն։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

2025 ֆինանսական տարվա բյուջեով առաջարկվում է «աջակցել Ուկրաինային և ապահովել Ռուսաստանի ռազմավարական ձախողումը»։ ՀՀ-ին ֆինանսական օգնություն հատկացնելու մասում նշվում է, որ ֆինանսական աջակցություն կտրամադրվի Երևանին՝ բարձրացնելու Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական կայունությունը և կապերը Արևմուտքի հետ։

«2025 ֆինանսական տարվա հայտն արտացոլում է Միացյալ Նահանգների կայուն աջակցությունը անկայուն միջավայրի երկրներին, ինչպիսիք են Մոլդովան և Վրաստանը, և կնպաստի Բելառուսի ժողովրդավարական ապագային ուղղված ջանքերին, Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական ճկունութանը և կապերն Արևմուտքի հետ կառուցելուն, կաջակցի Արևմտյան Բալկանների երկրների անցմանը ԵՄ անդամակցությանը»,- ասված է Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

Դրանում նաև ասվում է, որ արտաքին ռազմական ֆինանսավորման համար պահանջվող 204,2 միլիոն դոլարը ներառում է 150 միլիոն դոլար՝ Եվրոպական և Եվրասիական տարածաշրջանային գործող ստորաբաժանման համար, 9,75 միլիոն դոլար՝ Բալթյան երկրներից յուրաքանչյուրի (Էստոնիա, Լատվիա և Լիտվա) և 25,0 միլիոն դոլար՝ Վրաստանի համար: Այս ծրագրերը կշարունակեն զարգացնել դաշնակիցների և գործընկերների կարողությունները տարածաշրջանում Պուտինի ագրեսիվ պատերազմից պաշտպանվելու համար և կօգնեն դաշնակիցներին լրացնել Ուկրաինային նվիրաբերված նյութերն ու հնարավորությունները: