Ում խորհուրդն է լսում Ավինյանը․ բարձր աշխատավարձով մեծաթիվ օգնականներ ու խորհրդականներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2024 | 15:28
Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն Խարկովը գրավելու պլաններ չունի
17.05.2024 | 15:19
Ադրբեջանը վերսկսում է Իրանում իր դեսպանատան գործունեությունը․ նոր տարածք է տրամադրվել
17.05.2024 | 15:07
Կիրանցում դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից, «Էվրիկա» առևտրային ցանցում խուզարկություններ են․ ԼՈՒՐԵՐ
17.05.2024 | 15:03
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ից զենք վաճառողներ Ռաֆայել Ղազարյանի, Աշոտ Մկրտիչևի, Ալեքսեյ Բուդնևի դեմ
17.05.2024 | 14:57
«Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 14:41
3000 մասնակիցների 74 երկրներից, բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ․ ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի ամփոփումը
17.05.2024 | 14:30
Պուտինը բացահայտել է Սի Ցզինպինի հետ բանակցությունների մանրամասները
17.05.2024 | 14:24
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
17.05.2024 | 14:12
Ադրբեջանի ԱԳՆ-ն ներողություն է պահանջում Ֆրանսիայից
17.05.2024 | 14:03
«Էվրիկա» առևտրի կենտրոնի տարբեր հասցեներում իրականացվում են խուզարկություններ. ՔԿ
17.05.2024 | 13:56
Կիրանցեցիները հավաքվել են գյուղի կենտրոնում, նշում են` դեմ են մարզպետի առաջարկներին
17.05.2024 | 13:45
Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում ռուսական հարձակման հետ կապված իրավիճակի կայունացման մասին
17.05.2024 | 13:34
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
17.05.2024 | 13:22
Լեհաստանը սկսել է էլեկտրոնային պատնեշի կառուցումը Բելառուսի հետ սահմանին գտնվող ևս երկու գետերի վրա
17.05.2024 | 13:10
25 հեկտարը եղել ա նեյտրալ գոտի, ականապատված տարածքներն ա մեր․ Կիրանցում դժգոհությունները չեն մարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տիգրան Ավինյանը Երևանը կառավարելու համար չորս տեղակալ, չորս խորհրդական, երկու օգնական և երկու գործավար ունի։ Նրանք երևանցիների հաշվին ստանում են ՀՀ միջին աշխատավարձի համեմատ բավականին բարձր աշխատավարձ։ Ավինյանի խորհրդականների թիվը վերջերս համալրվեց։ Ընդդիմադիրները դեռ հաստիքացուցակի հաստատման ժամանակ էին բարձրաձայնել քաղաքապետի ուռճացված աշխատակազմի մասին։

Ովքե՞ր են Տիգրան Ավինյանի խորհրդականներն ու օգնականները․ Factor TV-ն ուսումնասիրել է նրանց կենսագրություններն ու Ավինյանի հետ կապը։

Այսպես՝ Սոնա Թևանյանը Տիգրան Ավինյանի խորհրդական է նշանակվել 2023 թվականի օգոստոսի 14-ին։ Թևանյանի աշխատանքային ուղու ուսումնասիրությանունից պարզ է դառնում, որ նա շրջում է այն կառույցներով, ուր Ավինյանը պաշտոններ է զբաղեցնում։ 2019 թվականի օգոստոսին Սոնա Թևանյանը նշանակվել է փոխվարչապետ Ավինյանի օգնական, և գործադիրից հեռացել նրա հետ մասին՝ 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։

Սոնա Թևանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Կառավարությունում աշխատանքը թողնելուց հետո, մինչև քաղաքապետարան տեղափոխվելը, տնօրենի պաշտոն է զբաղեցրել «Գրոուար» ընկերությունում։

«Սիվիլնեթն» ավելի վաղ հայտնել էր, որ այս ընկերությունը զբաղվում է արտադրական կանեփի աճեցմամբ։ Լրատվամիջոցն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սոնա Թևանյանը փաստացի եղել է փոխվարչապետի աշխատակազմում այն ընթացքում, երբ մշակվում էին արդյունաբերական կանեփի օգտագործման թույլտվության օրենսդրական հիմքերը, իսկ արդեն պաշտոնանկությունից հետո եղել է կանեփի արտադրութամբ զբաղվող ընկերության տնօրեն։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս ընկերության հիմնադիրներից Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։

Տիգրան Ավինյանը քաղաքապետի պաշտոնում խորհուրդներ է ստանում նաև կառավարությունում իր ռեֆերենտը եղած Լուսինե Դայանից։ Նա խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2023 թվականից, ՔՊ անդամ է։

2024 թվականի փետրվարին Ավինյանի խորհրդական նշանակված Անետա Բաբայանը ևս կառավարությունում եղել է Ավինյանի խորհրդականը։ Սակայն մինչ այդ բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել պետական և մասնավոր կառույցներում։

2023 թվականի նոյեմբերին Ավինյանը քաղաքապետի խորհրդական նշանակեց Աշոտ Շահբազյանին։ Նա քաղաքապետարանում աշխատել է 1998-2002 թվականներին՝ որպես ճարտարապետ։ Հետո տեղափոխվել է մասնավոր ոլորտ, ապա կրկին աշխատանքի անցել պետական ոլորտում։ Շահբազյանը 2022-2023 թվականների աշխատել է «Պրոեկտ-Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ում որպես գլխավոր ճարտարապետ-ծրագրերի ղեկավար: Ընկերությունը, որտեղ բարձր պաշտոն է զբաղեցրել Ավինյանի խորհրդականը, պատկանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իր բիզնես գործունեությունը մեծ մասշտաբներով ընդլայնող գործարար Նարեկ Նալբանդյանին։

Տիգրան Ավինյանի խորհրդականներից Կամո Արեյանը Երևանի քաղաքապետարանի հնաբնակներից է։ Արեյանը քաղաքային իշխանությունում է 1997 թվականից։ Չնայած 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությանը՝ թե՛ Մարությանը, թե՛ Ավինյանն Արեյանին չհեռացրեցին քաղաքապետարանից։ Սա, հավանաբար, պայմանավորված է նրա փորձառությամբ։

Ավինյանն այս պահին ունի երկու օգնական, սակայն հաստիքացուցակով նախատեսված է չորսը։  Նրանցից Լուսինե Պետրոսյանը եղել է Տիգրան Ավինյանի գործավարը, երբ նա զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։ Լուսինե Պետրոսյանը զբաղեցրել է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնը, 2023 թվականից աշխատում է քաղաքապետի օգնական։

Ավինյանի մյուս օգնականը՝ Արման Լազրյանը, երգիչ է։ Համացանցում Արման Լազրյանի մասին առկա տեղեկությունների համաձայն՝ նա մասնակցել է «Հայաստանի ձայնը» նախագծին, նաև մարմնավորել Տիգրան Մեծին։

Հայեցողական պաշտոնները, ըստ քաղաքապետարանի հաստիքացուցակի, ավելի շատ են․ ըստ այդ փաստաթղթի՝ տեղակալները պետք է լինեն վեցը, խորհրդականները՝ յոթը, իսկ օգնականները՝ չորսը։ Թափուր պաշտոնները կարող են համալրվել ցանկացած պահի։ Համայնքային բյուջեից շուրջ 25 մլն դրամ է անհրաժեշտ ամբողջական կազմի մեկ ամսվա աշխատավարձի վճարման համար։

Տիգրան Ավինյանի աշխատավարձը 1 մլն 320 հազար դրամ է, առաջին տեղակալինը՝ 1 մլն 20 հազար դրամ, մյուս տեղակալներինը՝ 952 հազար դրամ, խորհրդականներինը՝ 629 հազար դրամ, նույնքան ստանում է նաև մամուլի քարտուղարը, օգնականների աշխատավարձը կազմում է 544 հազար դրամ, գործավարինը՝ 357 հազար դրամ։

Ըստ հաստիքացուցակի՝ քաղաքապետի առաջին տեղակալը երկու օգնական ունի, մեկական օգնականներ՝ մյուս տեղակալները, բոլոր տեղակալները նաև գործավարներ ունեն։ Հաստիքացուցակով նաև աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման 20 խորհրդատուներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան