Մարտի 1-ից էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն
Հասարակություն
11.03.2024 | 13:12Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ից մինչ այսօր էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային: Ներկայումս համակարգին ընդհանուր առմամբ միացած է 705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ 75 տոկոսը: