Սլովենիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկը:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Սլովենիան լավագույնս կներկայացվի Հայաստանում: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա։

«Այս տարի Հայաստանը և Սլովենիան կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Սա լավ առիթ է՝ նշանավորելու մեր երկու պետությունների միջև ամուր քաղաքական երկխոսության ձևավորումը, բարեկամական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև ակտիվացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում՝ հատկապես տնտեսական և մշակութային ոլորտներում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:

Հանրապետության նախագահը, ի դեմս դեսպանի, շնորհակալություն է հայտնել Սլովենիայի կառավարությանը և ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական օգնության համար:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացման ուղղությամբ ջանքեր գործադրելու շուրջ: Կարևորվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունների խթանումը, ինչը դրականորեն կնպաստի փոխգործակցության հետագա ընդլայնմանը: