Սամվել Ֆարմանյանը տեղյակ եղե՞լ է պրոռեկտոր քրոջն առնչվող չարաշահումներից. «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին 20 մլն դրամ չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Ֆարմանյանին հարցրել է՝ տեղյակ եղել է քրոջն առնչվող չարաշահումներից, ցնցող պատասխան է ստացել. «Այո՛, չարաշահումները տեղի են ունեցել իմ, Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, Նիկոլ Քիդմանի ու Վինի Թուխի անմիջական հանձնարարությամբ»: Իրավապահները Ֆարմանյանին կարող են իրենց երախտագիտությունը հայտնել նախաքննությանն աջակցելու եւ քրոջը չարաշահումներ անելու հանձնարարություն տվածների անունները տալու համար: Նաեւ այսքանից հետո հանգիստ կարող են շունչ քաշել շատ հայտնիներ՝ Անգետիկը, Չեբուրաշկան, աբսուրդի թատրոնի հիմնադիրներ Սամուել Բեքեթն ու Էժեն Իոնեսկոն, որովհետեւ, չար լեզուների պնդմամբ, իրավապահները կատարվածի թիկունքում տեսնում էին հենց նրանց ականջները: Իսկ եթե ավելի լուրջ, Ֆարմանյանի պատասխանը վկայում է այն մասին, որ նա պարզապես ասելիք չունի»:

Ավելի մանրամասն՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: