Մահ նկարահանման հրապարակում. Ալեք Բոլդուինի ֆիլմի մենեջերը մեղավոր է ճանաչվել չկանխամտածված սպանության համար

Լուրեր

25.02.2026 | 11:20
Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
25.02.2026 | 11:03
Երևանում սպասվում է քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով
25.02.2026 | 10:55
«Ինտերը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:45
Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն զոհվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:38
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք
25.02.2026 | 10:35
2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում․ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
25.02.2026 | 10:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.94%-ով և կազմել 5155.80 դոլար
25.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 25-ի դրությամբ
25.02.2026 | 09:46
Վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամը․ ՔԿ
25.02.2026 | 09:27
Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
Բոլորը

«Rust» ֆիլմի ռեկվիզիտոր Հաննա Գուտիերես-Ռիդը մեղավոր է ճանաչվել օպերատոր Գալինա Հաթչինսի մահվան գործով: Նկարահանումների ժամանակ զենքի համար պատասխանատու էր Գուտիերես-Ռիդը, և երդվյալ ատենակալները եկել են այն եզրակացության, որ նրա մեղավորությունն էր, որ դատարկ փամփուշտների մեջ մարտական փամփուշտ է հայտնվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինացի օպերատոր Գալինա Հաթչինսը մահացել է «Rust» ֆիլմի նկարահանումների ժամանակ ԱՄՆ-ում 2021 թվականի հոկտեմբերին։ Ֆիլմի առաջատար դերասան և պրոդյուսեր Ալեք Բոլդուինը փորձել է ատրճանակով շարժումը, սեղմել ձգանը, և պարզվել է, որ զենքը լիցքավորված է եղել մարտական փամփուշտով։ Գնդակը սպանել է Հաթչինսին և վիրավորել ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզային։

Ալեք Բոլդուինին նույնպես սպառնում է դատավարություն՝ չկանխամտածված սպանության մեղադրանքով: Ռեկվիզիտորի գործով դատավճիռը կարող է օգնել նրա․ փաստաբաններն այժմ կարող են պնդել, որ Գուտիերես-Ռիդի մեղավորությամբ է մարտական փամփուշտը հայտնվել նկարահանման հրապարակում, իսկ նրանց պաշտպանյալը չէր կարող իմանալ այդ մասին։

Հաննա Գուտիերես-Ռիդին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։