Աննախադեպ լարում՝ ՀՀ- ՌԴ հարաբերությունում․ ինչ սպասել ՀԱՊԿ-ը լքելուց, ՌԴ-ին Զվարթնոցից հանելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանին և տեղեկացրել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։ ԱԽ քարտուղարն ասում է՝ սա Երևանի հստակ դիրքորոշումն է, Հայաստանն ունի կարողություններ՝ օդանավակայանում ամբողջական վերահսկողության համար։

Այս գործընթացը, իհարկե, արագացավ «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների կողմից Դմիտրի Սեդրակովին ձերբակալելուց, Գյումրիի ռուսական բազա տանելուց և ՌԴ տեղափոխելուց հետո։ Եվ այս ամենը՝ առանց ՀՀ-ի իրավապահներին տեղյակ պահելու։

Եվս մեկ թեժ քննարկում կա այսօր հայ-ռուսական հարաբերություններում։ ՀՀ իշխանությունները վարչապետի մակարդակով ասում են, որ եթե Ադրբեջանի ռազմական ագրեսիային գնահատական չտրվի, ՀԱՊԿ-ին մասնակցությունը նաև դե յուրե կսառեցվի, հավանաբար, նկատի ունենալով անդամակցության դադարեցումը։

Ըստ Լավրովի՝ Մոսկվան ցանկանում է պատասխան ստանալ Երևանից պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրված կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ծրագրերին մասնակցելու վերաբերյալ:

ՀՀ ԱԽ քարտուղարը պատասխանում է․ «Ես կասեի, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը պետք է դա անի»։

Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, պե՞տք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, ռուսներին հանել «Զվարթնոց» օդանավակայանից և, ընդհանրապես, ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն հայ-ռուսական հարաբերություններում։

Factor TV-ի հրավիրած բանավեճին մասնակցում են ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, պատմաբան Արամայիս Աղաբեկյանը, սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։