Մոսկվայի բնակչուհին յոթ օրով կալանավորվել է՝ Նավալնիի հիշատակին ծաղիկներ դնելու համար

Լուրեր

08.07.2026 | 18:10
Եվս 2 կալանավորված Ծառուկյանին առնչվող գործով // Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 18:02
ՆԱՏՕ-ն պարտավորվում է ավելի քան 50 միլիարդ դոլարի նոր պաշտպանական գնումներ իրականացնել․ ընդունվել է Անկարայի հռչակագիրը
08.07.2026 | 18:00
Փաշինյանի հրահանգով սկսվել է Ծառուկանի ունեզրկման գործընթացը․ «Մայր Հայաստան»
08.07.2026 | 17:51
Նազիկ Ավդալյան. «Իմ մարդկային աջակցությունն եմ արտահայտում Գագիկ Ծառուկյանին»
08.07.2026 | 17:46
Նարեկ Կարապետյանին մեղադրանք կներկայացվի՞․ Դատախազությունը չի պարզաբանում՝ ինչու էր դիմել ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
08.07.2026 | 17:35
Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել. ՔԿ
08.07.2026 | 17:22
Դադարեցվել է Հունան Պողոսյանի հորը՝ Արարատի քաղաքային զբոսայգում տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքը
08.07.2026 | 17:11
Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել ցորենի մշակությունը՝ չնայած Պապոյանի նախկին հայտարարությանը, թե դրա արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ
08.07.2026 | 16:59
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նրանց գրանցումը
08.07.2026 | 16:50
ԿԳՄՍՆ-ն Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում է նախաձեռնում
08.07.2026 | 16:38
Խորվաթիայի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչը հեռացավ պաշտոնից
08.07.2026 | 16:29
«Գրենլանդիան չի վաճառվում»․ Դանիայի վարչապետը խոստացել է պաշտպանել կղզին
08.07.2026 | 16:18
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ-ի փոխնախագահ
08.07.2026 | 16:06
Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցն Իսրայել՝ ԱՄՆ-Իրան վերջին լարվածության ֆոնին
08.07.2026 | 15:53
Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է
Բոլորը

Մոսկվայի Սիմոնովսկի շրջանային դատարանը Ելենա Գրիբկովայի նկատմամբ վարչական կալանքի մասին որոշում է կայացրել, հայտնում է OVD-Info-ն՝ հղում անելով նրա պաշտպան Կիրիլ Անդրեևին։ Մոսկվայի բնակչուհուն մեղադրել են հանրահավաքների անցկացման կանոնների խախտման (Վարչական օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 6.1-ի մասով) համար․ նա փետրվարի 17-ին ծաղիկներ է դրել Սախարովի պողոտայի «Վշտի պատին», փոխանցում է Current Time-ը։

Այդ օրը անվտանգության ուժերը Գրիբկովային բերման են ենթարկել ոստիկանության բաժին, սակայն ավելի ուշ նախազգուշացումով բաց են թողել։ Պաշտպանը նշել է, որ դատարանը հաշվի չի առել այն բժշկական հակացուցումները, որոնց համար Գրիբկովան չի կարող կալանքի տակ լինել։

Նախօրեին Մոսկվայի ուժայինները բերման են ենթարկել Նավալնիի հիշատակին ծաղիկներ խոնարհող առնվազն չորս մարդու։

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ գյուղում գտնվող «Բևեռային գայլերի» հատուկ ռեժիմի գաղութում։ Նրա մահվան եզրակացության մեջ նշվում է, որ պատճառները բնական են։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ստեղծողի կողմնակիցները կարծում են, որ նրան սպանել են։ Բանտարկության ընթացքում Նավալնիին 27 անգամ պատժախուց են ուղարկել։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը մորն են հանձնել միայն փետրվարի 24-ին։ Մինչ այդ, մայրը բողոքել էր Քննչական կոմիտեի վերջնագրից, որը պահանջում էր համաձայնել Նավալնիին առանց հրապարակային հրաժեշտի, գաղտնի հուղարկավորություն իրականացնել։ Լյուդմիլա Նավալնայան հրաժարվել է կատարել այս պահանջը։

Նավալնիի հուղարկավորությունը տեղի է ունեցել մարտի 1-ին Մոսկվայում՝ Բորիսովյան գերեզմանատանը։ Չնայած կալանավորման սպառնալիքներին՝ հազարավոր մարդիկ են մասնակցել քաղաքական գործչի վերջին հրաժեշտի արարողությանը։ Հուղարկավորությունից մի քանի օր անց անգամ մարդիկ հերթ են կանգնում քաղաքական գործչի գերեզմանի մոտ ծաղիկներ դնելու համար։