Ռուսաստանը գնդակոծել է Օդեսան, երբ Զելենսկին ու Հունաստանի վարչապետն այնտեղ են եղել

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Օդեսա կատարած այցի ընթացքում ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել քաղաքին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկու խոսքով՝ հարվածի հետևանքով կան զոհեր։

«Այսօր մենք տեսանք այդ համապատասխան հարվածը։ Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք։ Նրանցհամար միևնույն է, թե ուր են հարվածում։ Ես դեռ բոլոր մանրամասներին տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ կան տուժածներ, կան զոհեր, կան վիրավորներ։ Իմ ցավակցությունները ընտանիքներին և ընկերներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսում։

Չորեքշաբթի ավելի ուշ Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել է, որ Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքին ռուսական հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել։

Առավոտյան Օդեսայում օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել։

Ինչպես հաղորդում է Protothema թերթը, որը հղում է անում Հունաստանի կառավարությունում իր աղբյուրներին, ռուսական հրթիռն ընկել է այն վայրից ոչ հեռու, որտեղ այդ պահին եղել է Զելենսկին։ Միցոտակիսը եղել է հրթիռի հարվածի վայրից 150 մետր հեռավորության վրա։

Զելենսկու և Միցոտակիսի հանդիպումն անցել է ըստ նախատեսվածի։

Երկու առաջնորդներն էլ մամուլի ասուլիս են անցկացրել, որը չի հեռարձակվել ուղիղ եթերով՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Մամուլի ասուլիսի ժամանակ Միցոտակիսն այսպես է նկարագրել տեղի ունեցածը․

«Մենք շչակների ու պայթյունի ձայներ լսեցինք մեզնից ոչ հեռու։ Ժամանակ չունեինք ապաստան հասնելու համար։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։

Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ռուսաստանի վերջին նողկալի գնդակոծության համար։ Այսօր, երբ Օդեսայում էի և մեքենայով շրջում էի քաղաքում, ցնցված էի։ Մի կողմից ավերածությունների սարսափելի պատկեր էր, իսկ մյուս կողմից՝ ուկրաինացիների անպարտելիությունն ու խիզախությունը»։

Միցոտակիսի այցը Օդեսա պաշտոնապես չի հայտարարվել։

Ռուսաստանը հաստատել է, որ չորեքշաբթի օրը Օդեսային հարված է հասցվել, սակայն դրա թիրախը, ըստ ՌԴ ՊՆ-ի, եղել է ոչ թե Ուկրաինայի նախագահը, այլ ռազմական օբյեկտը։