Ըստ մեղադրանքի՝ Պեմզաշենում երեխաներից մեկին սպանել են մոր աչքի առաջ

Լուրեր

10.05.2024 | 01:47
Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին. ԻՔՄ-ի հաշվարկը
10.05.2024 | 01:44
«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն անցավ մրցույթի եզրափակիչ փուլ
09.05.2024 | 23:30
Գերմանիայի և Թուրքիայի միջև ջերմ հարաբերություններն արդյոք կհանգեցնեն Անկարային Eurofighters կործանիչների վաճառքի թույլտվության. անդրադարձ
09.05.2024 | 23:15
Իսրայելի ԱԳ նախարարը ծաղրել է Էրդողանին՝ առևտրային արգելքի որոշ սահմափակումներ վերացնելու համար
09.05.2024 | 23:14
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը գրանցել է տպավորիչ արդյունքներ
09.05.2024 | 23:09
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8 համարի ներքո
09.05.2024 | 23:00
Ինչպես բեռնատարը ոստիկանների ներկայությամբ հասավ հրապարակ. ականատեսը պատմում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 22:59
Սենեգալում ինքնաթիռը վթարվել է թռիչքի պահին
09.05.2024 | 22:46
Հ.15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
09.05.2024 | 22:44
Թուրքիան ԱՄՆ-ի հետ հեղուկ բնական գազի գնման երկարաժամկետ էներգետիկ համաձայնագիր է կնքել
09.05.2024 | 22:30
ԱՄՆ Պետդեպն արձագանքել է Թուրքիայի կողմից բյուզանդական եկեղեցին մզկիթի վերածելուն
09.05.2024 | 22:09
Կամազի վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 22:07
Բեռնատարը ցուցարարների ուղղությամբ վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. վարորդը ձերբակալվել է
09.05.2024 | 22:00
Կալանավորված ռուս լրագրողների թիվը հասել է ռեկորդային մակարդակի. ՄԱԿ
09.05.2024 | 21:50
Կամազը հատուկ քշել են ժողովրդի վրա և վառելանյութը թափել հրապարակում, ոստիկանություն, զբաղվեք. սրբազան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր բացման խոսքով հանդես եկավ մեղադրող Արեգ Խաչատրյանը՝ նկարագրելով մեղարյալներ Արկադի Բարսեղյանին և Վրույր Բարսեղյանին վերագրվող արարքները։

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում մայրը՝ Զարինե Մելիքսեթյանն ու երկու երեխաներն իրենց տանը հայտնաբերվել էին սպանված։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք էր ներկայացվել Վրույր և Արկադի Բարսեղյաններին, որոնք հորեղբոր որդիներ են։

Մեղադրողը բացման խոսքում նշեց, որ Արկադի Բարսեղյանը սպանված Զարինե Մելիքսեթյանին արտամուսնական կապ ունենալու առաջարկ է արել ու մերժում ստացել։ Զարինեն հայտնել է, որ պատրաստվում է ամուսնուն հայտնել այդ մասին։

Զարինեն եղել է Արկադի Բարսեղյանի ընկերոջ՝ Սևակ Մելիքսեթյանի կինը։ Բարսեղյանը Սևակ Մելիքսեթյանի եղբորից տեղեկանալով, որ արտերկրում աշխատող Սևակը պատրաստվում է վերադառնալ Հայաստան, և արդեն իսկ տեղյակ լինելով, որ Զարինեն պատրաստվում է ամուսնուն պատմել իր առաջարկի մասին, իր բարի համբավը փրկելու և Սևակ Մելիքսեթյանի՝ իրենից վրեժխնդիր լինելը կանխելու նպատակով Վրույր Բարսեղյանին հայտնել է Զարինե Մելիքսեթյանի տանը ենթադրյալ գումար լինելու մասին՝ նրան առաջարկելով Զարինե Մելիքսեթյանին սպանելու և գույք հափշտակելու նպատակով գնալ նրա տուն։

Այնուհետև, ըստ գործի, 2022-ի նոյեմբերի 9-ին երկուսով գնացել են Զարինե Մելիքսեթյանի տուն, բացել դարպասի դուռը, դանակով բացել տան դուռն ու ապօրինի մուտք գործել տուն, որտեղ Արկադի Բարսեղյանը բռունցքով հարվածել է Զարինե Մելիքսեթյանին, վերջինս վայր է ընկել, ապա դանակով հարվածներ են հասցրել Զարինեի մարմնի տարբեր մասերին։ Հետո սենյակ են մտել Զարինեի անչափահաս երեխաները։ Ըստ գործի՝ Վրույր Բարսեղյանն ու Արկադի Բարսեղյանը կապել են 11-ամյա Սարգիսի ոտքերն ու ձեռքերը, Զարինե Մելիսեթյանի ձեռքերը, ապա նրա մարմինը հատակին քարշ տալով՝ ննջասենյակ են տարել և երեխաների ներկայությամբ շարունակել դանակով 11 հարված հասցնել նրան։ Զարինե Մելիքսեթյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հարվածներ ու մահացել։ Ապա մեղադրյալները, ըստ գործի, Զարինեի դիակի վրայից հանել են նրա ոսկյա զարդերը:

Ըստ գործի՝ մինչ մայրը կմահանար, Արկադի և Վրույր Բարսեղյանները նրա աչքի առաջ, առանձին դաժանությամբ, հարվածներ հասցնելով, սպանել են նաև նրա տղա երեխային՝ Սարգիս Մելիքսեթյանին՝ իմանալով, որ երեխան ճանաչել է իրենց։

Հետո, համոզված լինելով, որ իրենց ճանաչել է նաև 12-ամյա աղջիկը, նրան ևս սպանել են։ Մինչ այդ, Վրույր Բարսեղյանը բռնի սեռական հարաբերություն է ունեցել 12-ամյա երեխայի հետ։

Մեղադրողի բացման խոսքից հետո մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանները հայտարարեցին, թե նրան ներկայացված մեղադրանքն անհիմն է և մերկապարանոց, որ նրան վերագրվող արարքները չեն բխում գործի նյութերից: Արկադի Բարսեղյանն էլ հայտարարեց, որ ինքը դեպքի հետ կապ չունի։

«Ես կխնդրեմ՝ ինձ թող ստի դետեկտորի աթոռին նստացնեն, ավելի լավ է՝ էդպես պարզեն, քան թե ենթադրություն անեն»,- ասաց Արկադի Բարսեղյանը։

Վրույր Բարսեղյանը պնդեց, թե ինքը սպանությունների հետ կապ չունի։

«Ես սպանության հետ գործ չունեմ, բռնաբարության մեղքն իմ վրա կվերցնեմ, արդեն ասել եմ՝ ինչն է իմ մեղքը, ես բռնաբարության մեղքն իմ վրա կվերցնեմ։ Եթե ես չբռնաբարեի, նույնն իմ հետ կեղներ, Զարինե Մելիքսեթյանի օրին կեղնեի»,- ասաց Վրույր Բարսեղյանը։

Հետո Վրույր Բարսեղյանն ասաց, թե ինքն ամբողջ կյանքում տուժել է հորեղբորորդի Արկադի Բարսեղյանի ու վերջինիս եղբոր պատճառով։

«Ես սաղ կյանքս ոչ մի բան չեմ ունեցել, ես միշտ Արկադի Բարսեղյանի հանդեպ տուժող եմ եղել, ես մի բան արել եմ, ինձ կանչել, ծեծել են, թե՛ ինքը, թե՛ իրա փոքր ախպերը»,- ասաց Վրույր Բարսեղյանը, ապա նշեց, որ ինքը ցանկանում է հանդիպում ունենալ դատախազի հետ, քանի որ կան հանգամանքներ, որոնց մասին ինքը չի կարող դատարանում խոսել, բայց մեղադրողին կասի:

Այս փուլի ավարտից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանն այլևս չթույլատրեց տեսանկարահանում, ձայնագրություն և ուղիղ հեռարձակում իրականացնել՝ նշելով, որ դատարանում վկաներ են հարցաքննվելու, և արդարադատության շահից բխում է, որ վկաները հնարավորություն չունենան լսելու այլ վկաների ցուցմունքները։

Արաքս Մամուլյան