Փոխադարձ հարվածներ և քաշքշոց՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 2 անձի և նրանց կողմնակիցների միջև․ ՔԿ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում 2023թ․ նոյեմբերի 17-ին կատարված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ Վ․Ա․–ի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, դատարանի որոշմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցությամբ կիրառվել էր գրավը և բացակայելու արգելքը։ Արդյունքում՝ վերջինս, ազատ արձակվելով կալանքից, շարունակել է գործել իր կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման ձևերին։

Մասնավորապես, 2023թ․ նոյեմբերի 17-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ակտիվ մասնակից Մ․ Շ․–ի և ինքնությունները դեռևս չպարզված մի քանի այլ անձանց հետ, մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու և հավասար հիերարխիկ կարգավիճակ ունեցող Ա․Մ․–ի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում բռնություն և անօրինական այլ գործողություններ են կատարել․ փոխադարձ հարվածներ են հասցրել և քաշքշել միմյանց։

Բացի այդ, պարզվել է, որ Վ․Ա․–ն և Մ․ Շ․–ն ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել «ПM» /Մակարով/ մոդելի ատրճանակ՝ փամփուշտներով՝ նախատեսված «ПM», «AПC», «Байкал 442» մոդելի ատրճանակից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար, իսկ Վ․Ա․–ն՝ նաև առանձնապես խոշոր չափի՝ 1,38 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են վերջինիս անձնական, ինչպես նաև ավտոմեքենայում կատարված խուզարկություններով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ Վ․Ա․–ին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջինիս կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Մ․Շ․–ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձի և նրա կողմնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու մասով նախաքննությունը շարունակվում է։