Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվեց

Լուրեր

15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
15.12.2025 | 14:50
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց․ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Կիրառվեց գրավ և բացակայելու արգելք: Տիրան Խաչատրյանը ազատ է արձակվում դատարանի դահլիճից»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2024 թ. հունվարի 12-ի գիշերը Արամուս գյուղում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ մեկ անձի հրազենային վնասվածք էր ստացել։

Իրականացված մեծածավալ և բազմակողմանի քննությամբ հիմնավորվել էր հետևյալը․

«2024 թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը իր ընկերների և ծանոթների՝ 8 անձանց հետ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» հացատան առանձնասենյակներից մեկում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ։ Ժամը 20-ի սահմաններում 53-ամյա տղամարդու և ներկաներից մեկի միջև սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, 53-ամյա տղամարդը վերջինիս հասցեին տվել է հայհոյանք։

Դրանից առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է դրսում։ Վիճաբանության ընթացքում, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, հացատան բակում շուրջ 10 րոպե տևած վիճաբանության ընթացքում նրանք հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել միմյանց հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ Դրա հետևանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը՝ հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով և լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից։ Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել են, որից հետո 53-ամյա տղամարդը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը՝ շարունակելով ընթրիքը։

Այնուհետև, 53-ամյա տղամարդը, ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով իր անվամբ պարգևատրված՝ փամփուշտներով լիցքավորված CZ 75 SP 01 Tactica տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» կոչվող հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու համար։ Հացատան բակում, վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի և վերջինիս միացած ևս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վիճաբանության ընթացքում 53-ամյա անձը գործադրել է իր կրած ատրճանակը՝ մեկ անգամ օդ է կրակել։

Իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները և ձեռքից վերցնել ատրճանակը, կատարել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը, ում առողջությանը պատճառվել է թեթև վնաս։

Նշված անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության հետևանքով կրկին խաթարվել է հացատան բնականոն իրավիճակը, հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ի վերջո, վիճաբանությունը դադարել է ներկաների ահազանգով ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց հետո։ 2024 թ. հունվարի 12-ին վերոնշյալ 4 անձինք ձերբակալվել են։ 2024 թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի նշված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մյուս երեք անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից և մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից)։ Վերջիններից մեկի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը՝ նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը»։