Միրզոյանն ու Լեո Դոքերթին քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում
Քաղաքականություն
01.03.2024 | 21:55Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում: