Դեղերի վաճառք՝ չթույլատրված կարգով․ Factor TV-ն խախտումներ է արձանագրել Երևանի դեղատներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Այսօրվանից միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում պետք է վաճառվեն հակավարակային, հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղորայքը, իմունային շիճուկները, իմունոգլոբիլինը, պատվաստանյութերն ու միզոպռոֆոլ պարունակող դեղամիջոցները։ Որոշումը երեկ ընդունվեց կառավարության նիստում։

Factor TV-ն այսօր շրջայց է կատարել դեղատներում և արձանագրել, որ մայրաքաղաքի դեղատներում շարունակվում է նման դեղորայքի վաճառքն առանց էլեկտրոնային դեղատոմսի։

ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանն օրեր առաջ Factor TV-ի հետ զրույցում ներկայացրել էր, թե ինչպես է վերահսկվելու էլեկտրոնային դեղատոմսերի կիրառությունը։

«Տեսչական մարմնի միջոցով է վերահսկողությունն իրականացվելու, և ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ վարչական իրավախախտումների մասին օրենքում կա այսպիսի դրույթ․ եթե դեղատոմսով դեղը դեղատնից բաց թողնվի ոչ դեղատոմսով, արդեն նվազագույն աշխատավարձի հնգապատիկը տույժ և տուգանքի ուժով առկա է»,- ասել էր Հարությունյանը։

Արդյո՞ք Առողջապահության տեսչական մարմինը որոշման ուժի մեջ մտնելու առաջին օրը դեղատներում ստուգումներ իրականացրել է․ մեր այս հարցին ի պատասխան՝ տեսչական մարմնից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Իսկ երբ նշեցինք մեր արձանագրած խախտումները, հավելեցին՝ գրավոր հարցման հետ կցել նաև մեր գնած դեղորայքների կտրոնները։

Որքանո՞վ են դեղատները պատրաստ եղել փոփոխությանը․ Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանն օրերս հայտնել էր, որ փոփոխությանը պատրաստ լինելու համար քննարկումներ և իրազեկումներ են անցկացվել դեղատնային մի շարք կազմակերպությունների հետ։

Այսպիսով՝ այսօրվանից 470 անուն դեղ պետք է դուրս գրվի միայն էլեկտրոնային դեղատոմսով, որից որից 395-ն՝ անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են, իսկ 75-ը՝ հակավարակային, հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների, իմունոգլոբիլին և պատվաստանյութեր ու միզոպռոֆոլ դեղամիջոցները։ Ընդ որում՝ այսուհետ դեղը դուրս է գրվելու ազդող նյութի տեսակով, այլ ոչ թե բրենդային անվանմամբ: 2025-ի հունվարի 1-ից էլեկտրոնային դեղատոմսը պարտադիր կլինի արդեն 2566 անուն դեղերի համր: 804 անուն դեղ կշարունակի վաճառվել առանց դեղատոմսի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան