Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը նշանակվել է ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը այսուհետ կկատարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները։
Այս մասին վերջինս տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քաղաքացիական պայմանագրի՝ այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,– գրառման մեջ հայտնում է Վ. Կոստանյանը։