Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների․ «Հրապարակ»

Լուրեր

16.03.2026 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական և իրանական ընկերությունների նկատմամբ՝ կիբերհարձակումների համար
16.03.2026 | 22:53
Ղրիմում փլուզվել է 15-րդ դարի հայկական եկեղեցին, որտեղ պսակադրվել է Հովհաննես Այվազովսկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 22:37
Պեկինը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ Չինաստան այցը հետաձգելու մասին Թրամփի հայտարարության ֆոնին
16.03.2026 | 22:24
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը բաց է
16.03.2026 | 22:11
Թրամփը հայտարարել է, որ նավթի գները կտրուկ կնվազեն «Իրանի հետ պատերազմի ավարտից անմիջապես հետո»
16.03.2026 | 22:00
«ՀՀ-ի դեմ դիվերսիա է պլանավորվում, ՖՍԲ-ն պարտադրում է ՌԴ-ում ապրող հայերին՝ ՀՀ գալ և ընտրել ռուսամետներին»․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍՆՅՈՒԹ
16.03.2026 | 21:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.03.2026 | 21:40
Microsoft-ը զգուշացնում է․ ԱԲ-ի շնորհիվ կիբերհարձակումներն ավելի վտանգավոր են դառնում
16.03.2026 | 21:27
Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը. Փաշինյան
16.03.2026 | 21:13
ԵԽ Նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին՝ վերջ դնել հայերի նկատմամբ ատելությանն օրենսդրական բարեփոխումներով
16.03.2026 | 20:58
Չեմ հանգստանալու, մինչև նրանք չհեռացվեն. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:50
ՔՊ-ից՝ ՍԴ, Վարդանյանը՝ Թովմասյանի փոխարեն․ ինչ հարցեր են ծագում առաջադրման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:41
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է
16.03.2026 | 20:30
Իրանի դեմ պատերազմը կարող է ընդարձակվել, ԱՄՆ-ն ձախողեց ռեժիմը փոխելու ծրագիրը․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:19
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել լրտեսության մեղադրանքով
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան։ Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու։ Խոսքը գնում է ոչ դիվանագետների կամ նրանց մասին, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով։ Երբեմն դեսպան են նշանակվել նրանք, ում հարկավոր էր պաշտոնից ազատել, երկրից հեռացնել, բայց իշխանությունը չի ցանկացել նեղացնել նրանց։ Այդ ճանապարհով դեսպանի պաշտոնին հայտնվեցին, օրինակ, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը։ Դեսպանների պաշտոններին էին հայտնվում նաեւ նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ էին մատուցում եւ, որպես պարգեւատրում, գործուղվում արտերկիր՝ զբաղեցնելով կադրային դիվանագետների տեղը, որոնք տասնյակ տարիներ սպասում էին նշանակման իրենց հերթին։

Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել եւ նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն եւ աշխատանքի փորձ։ Պետք է ենթադրել, որ սրանից կշահի արտաքին գործերի նախարարության աշխատակազմը, որտեղ բոլոր աշխատողների երազանքը դեսպան նշանակվելն է։ Բայց լավատեղյակները պնդում են, որ նշված քանակի դեսպանների թեկնածուներ Հայաստանը չունի»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

© factor.am