Բացահայտվել է Արթիկում 40 մլն դրամի գողության դեպքը. ոստիկանապետը` իր անվան շուրջ քննարկումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

20 օր առաջ Արթիկում կատարված ավազակային հարձակումը, որի ընթացքում 40 մլն դրամի ոսկյա զարդեր էին հափշտակել, բացահայտվել է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Արթիկի ոստիկանության բաժնի պետ Հարություն Ադամյանը։ Գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում, նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ 2024 թվականի փետրվարի 9-ին դիմակավորված չորս անձինք, ներկայանալով ԱԱԾ աշխատակից, Արթիկում հարձակվել էին  հոր և որդու վրա ու գողացել ոսկյա զարդերը։ Այս դեպքից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, թե Հարություն Ադամյանի պաշտոնավարման շրջանում ավազակային հարձակման դեպքերը չեն բացահայտվում։

Factor TV-ն ուսումնասիրել է Ադամյանի պաշտոնավարման ժամանակահատվածում գողության ինչ դեպքեր են գրանցվել և դրանք ինչ հանգուցալուծում են ստացել։

Հարություն Ադամյանն Արթիկի բաժնի պետ է նշանակվել 2021 թվականին։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից հայտնել են, որ 2021 թվականից մինչ 2024-ի փետրվար Արթիկի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում արձանագրվել է ավազակային հարձակման 3 դեպք, կողոպուտի՝ 1, բնակարանային գողության՝ 15 դեպք։

Ոստիկանության փոխանցած վիճակագրությունն ուսումնասիրելիս մտահոգիչ է բնակարանային գողության դեպքերի բացահայտման ընթացքը։ 15 դեպքից բացահայտվել է 4-ը։ Երեք դեպքով գործերն ուղարկվել են դատարան, պատասխանատվության է ենթարկվել երեք անձ, մեկ դեպքով էլ քննչական գործողությունները շարունակվում են։ Իսկ ահա 11 դեպքի մասով որևէ առաջընթաց չկա։

Հարություն Ադամյանը համամիտ չէ այն պնդումներին, որ իր պաշտոնավարման շրջանում գործերը կոծկվում են։ Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ բնակարանային գողության 15 դեպքից 11-ը դեռ չի բացահայտվել։

Հարցին ուղիղ պատասխանելուց խուսափող Ադամյանը, միաժամանակ, չի մասնավորեցնում, թե ինչպիսի ցուցանիշ է ապահովել, և առաջարկում է տվյալները ստանալ ՀՀ ոստիկանությունից։

Հարություն Ադամյանի անվան հետ կապված աղմկահարույց մի պատմություն կա։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Մելադա Սարգսյան անունով քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է տվել և հայտնել, որ  2016 թվականի փետրվարի 7-ին Հարություն Ադամյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ։ Այս գործը, սակայն, չորս տարի ձգձգվելուց հետո վաղեմության ժամկետի հիմքով կարճվել է։

Անորոշ է մնում՝ արդյո՞ք Հարություն Ադամյանն իրեն մեղսագրված արարքները կատարել է, թե՝ ոչ։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այս իրավիճակը մտահոգիչ է համարում․ ինչպե՞ս պետք է քաղաքացին վստահի ոստիկանապետին, երբ, ի վերջո, դատարանում ո՛չ մեղավորությունն է ապացուցվել, ո՛չ անմեղությունը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը իրավապաշտպանի մտահոգությունների ֆոնին, իր ձևակերպմամբ, ուրախալի լուրեր ունի։ Ասում է՝ ոստիկանությունը ՀՀ իրավապահ համակարգում ամենավստահելի կառույցն է։

Վահե Ղազարյանը վերջերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանում մեծ թվով քաղաքացիներ տեսակետ են հայտնել, թե Մայր Աթոռից հետո երկրորդ կառույցը ոստիկանությունն է, որին ամենաշատն են վստահում։ Նինա Կարապետյանցը չի կիսում այս տեսակետը։

2018 թվականից ոստիկանության բարեփոխումների մասին հայտարարած իշխանության քայլերում, ըստ քաղհասարակության ներկայացուցիչների, տեսանելի արդյունքներ չկան։ Ոստիկանական համակարգում շարունակվում են բռնությունները, իսկ հեղինակները մնում են անպատիժ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան