Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ 44-օրյա պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածություն է եղել

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ նշելով, որ մեր դաշնակիցը (Ռուսաստանը-խմբ), որը պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում՝ չի պաշտպանում։

«Ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա ու շատ վաղուց, և վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով (2020 թ․)։ Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է։ Օրինակ՝ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով։ Դա փաստ է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Նա չբացառեց, որ Ղարաբաղյան պատերազմում 2020 թվականի լայնածավալ ռազմական գործողությունները եղել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությամբ։

«Ես դա չեմ բացառում, որովհետև երբ փաստերը համադրում ես, հասկանում ես, որ ամբողջը փոխկապակցված էր։ Նույնիսկ ես կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել։ Սիրիայում ռուս-թուրքական բախումը, հիշո՞ւմ եք՝ ինքնաթիռ խփեցին, լարվածություն եղավ, հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան, փորձ կատարվեց այս տարածաշրջանում ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի վրա, բայց պլանները խախտվեցին, Թուրքիան ներս մտավ։ Չեմ բացառում, որ Թուրքիայի հետ է եղել այդ պայմանավորվածությունը»,- նշեց Սիմոնյանը։