«Իմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից»․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

Լուրեր

15.11.2024 | 14:52
Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան
15.11.2024 | 14:41
Բայրամովը՝ COP29-ին համաշխարհային առաջնորդների բացակայության և Ֆրանսիայի բոյկոտի մասին
15.11.2024 | 14:30
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:25
Լիբանանում կրակ են բացել ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ
15.11.2024 | 14:19
Իմ անձեռնմխելիության հարցը ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում է. ուզում են հասկանալ` ինչում եմ մեղադրվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:16
Ունեմ դատավորին բացարկի հիմք, չունեմ կարգավիճակ. Քոչարյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:07
ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ գնումները
15.11.2024 | 13:49
Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր է քննարկել
15.11.2024 | 13:41
Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ
15.11.2024 | 13:30
Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
15.11.2024 | 13:22
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների
15.11.2024 | 13:17
«Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո». ՈՒՂԻՂ
15.11.2024 | 13:08
Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «մոլորեցնում է միջազգային հանրությանը»
15.11.2024 | 13:02
Արտոնյալներ չեն լինելու. ՄԻՊ-ը՝ Փաշինյանի դժգոհության պատճառների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:57
Կրասնոդարի երկրամասը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ բազմաթիվ պայթյուններ են որոտացել
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը ԶԼՄ-ներին է փոխանցել Տոնոյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին ամիսներին հարկ չէի համարում արձագանքել Քրեակատարողական ծառայության և «ԵՐԵՎԱՆ-ԿԵՆՏՐՈՆ» ՔԿՀ նախկին պետերին զբաղեցրած պաշտոններից ազատելը ինձ վերագրվող «միջադեպի» հետ կապելու մասին բազմաթիվ ուղղորդված մանիպուլյատիվ հրապարակումներին: Սակայն փետրվարի 14-ին կայացած Քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարձագանք թողնել չեմ կարող:

Ի սկզբանե պարզ էր, որ թեմայի շուրջ «կիսաճիշտ» հրապարակումներն ուղղորդվում են անձամբ վարչապետի կողմից, ինչը փետրվարի 14-ին փաստացի հաստատեց ինքն անձամբ: Զավեշտալին այն է, որ վարչապետը փորձում էր դա քողարկել «պետության հեղինակության» մասին հոգ տանելու եւ «օրենքի հանդեպ վերաբերմունք» ձեւավորելու անհրաժեշտությամբ:

Հիշյալ խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարարի ելույթներով հիմնավորվեց 2 կարևոր փաստ: Նախ այն, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ, ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից և այդ միջամտությունը այն աստիճան խորն է, որ վերջինս հետևում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին և այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն:

Թե ինչու է իմ նկատմամբ քրեական հետապնդումը կրում քաղաքական բնույթ, կարծում եմ, բոլորին էլ պարզ է։ Իսկ ինձ տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը, համոզված եմ, կապված էր իմ` ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ: Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից եւ պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»: Հատկապես, որ դժվար է հավելյալ վնաս հասցնել անձի, որը չի խորշում անգամ դեպքից շուրջ 6,5 ամիս անց ներխուժել անձնական տարածք եւ շահարկման առարկա դարձնել այն, ինչը սրբություն է բոլոր նորմալ մարդկանց համար:

Երկրորդ կարևոր փաստն այն էր, որ հիշյալ խորհրդակցության ժամանակ Արդարադատության նախարարն անդրադարձել է դատավորի «խնդրահարույց որոշմանը»՝ փաստացի հաստատելով, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ԱԺ մեկնելիս և վերադառնալիս թե իմ, թե Քրեակատարողական ծառայության աշխատակիցների տրամադրության տակ եղել է բացառապես ինձ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին դատարանի 2023 թվականի հուլիսի 27-ին կայացված որոշման եզրափակիչ մասի քաղվածքը, ըստ որի դատարանը ինձ իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել եմ հանդիպել մորս: Միգուցե այդ ժամանակը տրամադրվել էր այլ նպատակների համար, որը, սակայն որոշման մեջ հասկանալի պատճառներով չէր ընդգրկվել և փայլուն օգտագործվել է իմ և ՔԿՀ աշխատակիցների դեմ:

Այսինքն, օգոստոսի 1-ին ո՛չ իմ, ո՛չ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների գործողությունները չեն հակասել ո՛չ օրենքին, ո՛չ առկա որոշմանը: Այս առումով, միգուցե կարիք կա, որ Արդարադատության նախարարը վարչապետին լրացուցիչ ներկայացնի «կարճաժամկետ մեկնում» գործիքակազմի մանրամասները: Իսկ իմ գործը քննող, առանց այդ էլ անկողմնակալությամբ չփայլող դատավորի կողմից կայացված որոշումը վարչապետի մասնակցությամբ նախարարի կողմից «խնդրահարույց» որակելն ու այդ կապակցությամբ ինչ-որ շարունակական ուսումնասիրության մասին հայտարարություններն անցնում են բացահայտ ճնշման սահմանները և հաստատում հանրության աչքից հեռու, իմ կամքին հակառակ հանրությունից ծածուկ իրականացվող փակ դատավարության ընթացքը գործադրի կողմից ուղղորդված լինելը:

Կարծում եմ, որ որևէ գիտակից մարդ՝ հետևելով գործով զարգացումներին և ծանոթանալով նշված խորհրդակցությունը, այլևս չի կարող հավատալ, որ իմ գործը շինծու և հրահանգավորված չէ, իմ նկատմամբ կալանքն օրինական է և հնարավորություն կա արդարադատություն իրականացնելու:

Հ.Գ. Վարչապետին կամ իր խորհրդականներին նաեւ խորհուրդ կտամ մինչ «ընդհուպ արձակուրդ» տրամադրելու իրավասության մասին հրապարակային հայտարարություններ կատարելը ուշադիր ուսումնասիրել կալանավորված անձանց մասին օրենսդրությունը և այն, թե արդյո՞ք այդպիսին գոյություն ունի ՀՀ օրենսդրության մեջ»:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը փետրվարի 14-ին կայացած Քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում նշել է, որ աղմկոտ դեպք էր տեղի ունեցել, երբ Քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձին ուղեկցել էին տուն՝ հետաքրքրվելով, թե այդ դեպքի բոլոր պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկվե՞լ են»։ Ի պատասխան՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել էր, որ կոնկրետ քրեակատարողական հիմնարկի ղեկավարն այլևս չի աշխատում Քրեակատարողական ծառայությունում, նաև ստորին օղակի հենց ուղեկցողները հեռացված են համակարգից:

«Նաև խնդիր ունեինք դատավորի կողմից տրված այդ թույլտվության բովանդակության հետ, որը նույնպես ուսումնասիրության առարկա է, քանի որ շատ տարօրինակ երկու ժամվա հատվածը, այսպես ասած, բաց էր թողնվել հենց դատարանի կողմից, որն ուսումնասիրում ենք, հասկանանք՝ արդյո՞ք դա սովորական պրակտիկա էր, թե ոչ, որովհետև Քրեակատարողական ծառայության մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ դա եզակի դեպք է եղել»,- ասել էր նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ըստ էության, մեր օրենսդրությունը նախատեսում է կալանավորված անձի՝ ընդհուպ արձակուրդ, եթե այդպիսի անհրաժեշտություններ կան։

«Իրոք, կարող են ծագել օբյեկտիվ անհրաժեշտություններ, որ կալանավորված անձը տուն էլ գնա, տեսակցություններ կան և այլն, իհարկե, օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներով: Դա նախատեսված է, եթե նման դեպքերի համար կա օբյեկտիվ անհրաժեշտություն: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է, որ դա վերաբերմունք է ձևավորում ընդհանրապես օրենքի, օրինականության նկատմամբ, և այստեղ ամենևին էլ անձնավորված մոտեցման մասին չէ խոսքը: Ի վերջո, մենք պետք է կարողանանք վերաբերմունք ձևավորել իրավակարգի նկատմամբ, որ օրենքը պետք է աշխատի, առավել ևս, որ օրենսդրությունը նման հնարավորություններ տալիս է, և չի կարելի, որ բոլոր հնարավոր տեղերում պետության վարկը, վարկանիշն անընդհատ հարվածի տակ դրվի, թեկուզ լավություն անելու մոտիվացիայով: Այսինքն՝ լավություն անել պետության հեղինակության հաշվին՝ բացարձակապես անընդունելի է, մանավանդ օրենքի կոպտագույն խախտումով»,- շեշտել էր վարչապետ Փաշինյանը: