Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Լուրեր

01.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը
01.04.2026 | 13:40
Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ զրոյական․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 13:34
Մեկնարկել է 2025 թվականի եկամուտներ տարեկան հայտարարագրման գործընթացը
01.04.2026 | 13:25
Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում
01.04.2026 | 13:17
ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին՝ ուժով բացել Հորմուզի նեղուցը. WSJ
01.04.2026 | 13:09
Ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության․ գործը ուղարկվել է դատարան
01.04.2026 | 12:59
Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել
01.04.2026 | 12:50
Իրանի կողմից հասցված հարվածների քանակը նվազել է, սակայն աճել է որակը․ Սերգեյ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:43
Ալեքսանդր Օվեչկինը՝ դուբլի հեղինակ․ 11 գոլ՝ մինչև Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:37
Որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր մտցնի Իրան․ Լեոնիդ Ներսիսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:28
Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է վիրավորվել
01.04.2026 | 12:22
Տնօրենը դաստիարակին ասում ա «մորգի աշխատողներ». մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:18
Փաշինյանին հարվածել փորձելու համար ձերբակալված 18-ամյա տղան 2 ամսով կալանավորվեց
01.04.2026 | 12:10
ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվի մեղադրանքներին // Ջերմաստիճանը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 12:05
Թրամփն Իրանի հարցով ուղերձով կդիմի ժողովրդին
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և հասցեական լուծման գործում։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը նաև հարկ է համարել մարզպետներին հիշեցնել բացառապես պետական շահերով առաջնորդվելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հավատարիմ մնալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված հանձնարարականի մասին և հոդորել պաշտոնական դիրքն ու ռեսուրսները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ մարզպետների հետ խորհրդակցությանը մասնակցելու հնարավորության համար և նշել, որ արդեն ավանդական դարձած հանդիպումների նման ձևաչափը մեծապես նպաստում է առողջապահական մարզային կառույցների հետ աշխատանքի որակական բարելավմանը: Նախարար Արսեն Թորոսյանը մարզպետներին նաև խնդրել է մարզային առողջապահական բուժհաստատություններին հանձնարարել առավել ակտիվ և ուղիղ համագործակցել ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ կազմակերպության հնարավորություններն առավել լիարժեք և արդյունավետ օգտագործելու համար։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների վարչական տարածքում գտնվող հողերի վարձակալությամբ տրամադրման և վարձակալական վճարների հավաքագրման գործընթացին, ինչպես նաև մարզում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Դիլիջան համայնքում սույն թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք «Մշակութային վերածնունդ» արհեստների և արվեստների համահայկական փառատոնի անցկացմանն ու սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը պատշաճ կերպով մասնակցելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին։

Ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել մարզերում կարկտահարության հետևանքով գյուղացիներին պատճառված վնասի գույքագրման ընթացքի վերաբերյալ և կոչ արել ակտիվացնել նրանց համար աջակցության մեխանիզմներ գտնելու աշխատանքները։ Նախարարը նաև մարզպետներին հանձնարարել է անհրաժեշտ վարչական և տեխնիկական միջոցառումներ ձեռնարկել գալիք «Մաքուր Հայաստան» և «Մաքուր մոլորակ» համապետական շաբաթօրյակներին պատշաճ ներկայանալու և մասնակցելու համար, ինչպես նաև աշխատանքներ տանել անկախության տոնին նվիրված միջոցառումներն ըստ արժանվույն կազմակերպելու ուղղությամբ։