Չինաստանի ներկայացուցիչը միջնորդական ջանքերի շրջանակում մարտին կայցելի ՌԴ, Ուկրաինա ու ԵՄ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մարտին երկրի կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը կայցելի Ռուսաստան, Ուկրաինա ու Եվրամիության երկրներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այցը, որը կսկսվի մարտի 2-ին, տեղի կունենա «ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծմանը նպաստող մաքոքային դիվանագիտության երկրորդ փուլի» շրջանակում։

Չին պաշտոնյան այցելելու է նաև Ֆրանսիա, Գերմանիա և Լեհաստան։

Անցյալ տարի Լի Հուեյն արդեն եղել է այդ տարածաշրջանում և բանակցություններ է վարել Մոսկվայում, Կիևում, եվրոպական այլ մայրաքաղաքներում, հիշեցնում է AFP-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ Չինաստանը պնդում է, որ չեզոք է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում, սակայն բազմիցս քննադատության է ենթարկվել ռուսական ներխուժումը հստակորեն դատապարտելուց հրաժարվելու համար։

Չինաստանը նաև չի միացել ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին ու ավելացրել է Ռուսաստանի հետ առևտրի ծավալները, այդ թվում՝ օգնելով պահպանել ռազմական արդյունաբերությունը։

Անցյալ տարի Չինաստանը հրապարակել էր մի  փաստաթուղթ, որն անվանել էր հիմք հակամարտության քաղաքական լուծման համար, սակայն Ուկրաինան և արևմտյան երկրները հայտարարել էին, որ այն չի պարունակում խաղաղության տանող իրատեսական առաջարկներ։