Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը ՀՀ-ի նկատմամբ օգտագործում է նույն սպառնալիքները, ինչ Կրեմլը՝ Ուկրաինայի․ ԵԽ պատգամավոր

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն X-ում գրառմամբ անդրադարձել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, ԵՄ-ում ադրբեջանական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովի գրառմանը։

«Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը դիվանագետի հակապատկեր է։ Չբավարարվելով Եվրախորհրդարանի պատգամավորներին սպառնալով՝ նա Հայաստանի կառավարության նկատմամբ օգտագործում է նույն հռետորաբանությունն ու սպառնալիքները, ինչ Կրեմլը՝ Ուկրաինայի նկատմամբ: Նա այլևս դեսպանի իր տեղում չէ»,- գրել է Լուազոն։

Եվրոպացի պատգամավորը նաև ներկայացրել է Սադիկովի գրառումը։

«1992 թվականից ի վեր մինչ օրս Հայաստանը կառավարվում է արյունարբու ֆաշիստների կողմից, որոնք մարդկության դեմ հանցագործություններ են կատարել․ 300 հազար ադրբեջանցիների էթնիկ զտումներ պատմականորեն հայտնի Արևմտյան Ադրբեջանում (այսօր՝ Հայաստան), իսկ ավելի ուշ՝ բուն Ադրբեջանում՝ ջարդեր Բաղանիս Այրումում, Մալիբեյլիում, Գուշչուլարում, Խոջալուում, հրթիռային հարձակումներ խաղաղ բնակիչների դեմ՝ Բարդայում, Գյանջայում… Ֆաշիստները միշտ ֆաշիստներ են, քանի դեռ չեն հայտնվել Եռաբլուրում»,- գրել է Սադիկովը։