ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցել է Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին
Քաղաքականություն
27.02.2024 | 16:50Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցել է 36 տարի առաջ Սումգայիթում իրենց հարազատներին և ընկերներին կորցրած հայերին։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են իրենց հարազատներին ու ընկերներին։ Մենք բոլորս պետք է շարունակենք ամենաուժեղ ջանքերը հաշտեցման և կայուն, տևական խաղաղության հասնելու համար, որպեսզի համոզվենք, որ նման ողբերգություններ երբեք չեն կրկնվի»,- գրել է եվրոպացի պաշտոնյան X-ի իր էջում:
I express my deep condolences to all those who lost relatives and friends 36 years ago in #Sumgait. We all need to continue with strongest efforts to achieve reconciliation and a sustainable, lasting peace in order to make sure that such tragedies never happen again. pic.twitter.com/BtwlSJmdQJ
— Vassilis Maragos (@EUAmbArmenia) February 27, 2024