«Շաթդաունի» սպառնալիքի ֆոնին Բայդենը կհանդիպի Կոնգրեսի ղեկավարների հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է երեքշաբթի հանդիպել Կոնգրեսի ղեկավարների հետ՝ քննարկելու կառավարության ֆինանսավորումը շաթդաունի մոտալուտ սպառնալիքի ֆոնին։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Բայդենը կհանդիպի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առաջատար դեմոկրատների և հանրապետականների հետ՝ քննարկելու կառավարության ֆինանսավորման օրինագծի ընդունման հրատապությունը ուրբաթ կեսգիշերից առաջ: Նա նաև նախատեսում է քննարկել ազգային անվտանգության վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսվում է օգնություն Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին:

Հանդիպումը տեղի է ունենալու այն պայմաններում, երբ օրենսդիրները հայտնվել են փակուղում, քանի որ փորձում են խուսափել կառավարության մասնակի շաթդաունից: Սենատի մեծամասնության դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը կիրակի հայտարարել է, որ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել:

Շփումերը Կոնգրեսի հանրապետական Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին կոչ է արել «ավելի շատ նախաձեռնողականություն ցուցաբերել» և երկկուսակցական փոխզիջում գտնել՝ չնայած իր կուսակցության ամենապահպանողական օրենսդիրների առարկություններին:

Որոշ դաշնային գործակալությունների, այդ թվում՝ Տրանսպորտի նախարարության ֆինանսավորման ժամկետը լրանում է մարտի 1-ին։ Մյուսներինը, օրինակ՝ ՊՆ-ի համար, այս ամսաթիվը մարտի 8-ն է։

Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաթդաունից խուսափելու համար ստորագրել է օրենք, որով կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը երկարաձգել է մինչև մարտ: Փաստաթուղթը նախատեսում է կառավարության մի շարք հաստատությունների ֆինանսավորման երկարաձգում մինչև 2024 թվականի մարտի 1-ը, իսկ մյուս հաստատություններինը՝ մինչև մարտի 8-ը։