Մակրոնը չի բացառել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին և ասել, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի կարելի բացառել արևմտյան ցամաքային ուժերը երկիր ուղարկելը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր ցամաքային զորքեր ուղարկելու շուրջ կոնսենսուս չկա, բայց ոչինչ բացառել չի կարելի։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում AFP-ն։ «Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի պարտությունն անհրաժեշտ է Եվրոպայում անվտանգության և կայունության համար»:

Մակրոնը նաև հայտարարել է նոր կոալիցիայի ստեղծման մասին, որը Ուկրաինային կտրամադրի հեռահար հրթիռներ և զինամթերք։ Թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ կոնկրետ չեն նշվում։ Ռուսաստանը, նրա խոսքով, գնալով ավելի ագրեսիվ է դառնում ոչ միայն Ուկրաինայի մարտի դաշտում, այլեւ ընդհանրապես։ Ելիսեյան պալատում համաժողովը բացելով՝ Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է ուժեղացնեն Ուկրաինային աջակցությունը։

«Մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից խստացում  հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Արևմուտքը պետք է փոխի իր մոտեցումը և հաշվի առնի «ռազմական և ռազմավարական տեսանկյունից սպառնալիքի վերափոխումը»։
Ելիսեյան պալատում համաժողովին մասնակցել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ինչպես նաև սկանդինավյան և բալթյան երկրների ղեկավարներ։ Միացյալ Նահանգները ներկայացնում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը, իսկ Կանադան՝ պաշտպանության նախարար Բիլ Բլերը։
Էմանուել Մակրոնի խոսքով՝ նոր կոալիցիայի կազմում նախատեսվում է Կիևին միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարել։
Նա նաև մեկնաբանել է Ուկրաինային ֆրանսիական Mirage կործանիչների հնարավոր մատակարարման մասին մամուլի հրապարակումները և ասել, որ Փարիզն այս հարցի շուրջ ներկայումս չի բանակցում։

Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ ուղարկելուն։
Գերմանիայի ղեկավարի խոսքով՝ Կիևին գերճշգրիտ զենք մատակարարելը հղի է պատերազմի սրմամբ՝ հաշվի առնելով այդ հրթիռների՝ ռուսական տարածք հասնելու հնարավորությունը։