Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Դնեպրին․ տուժածներ և ավերածություններ կան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Փետրվարի 26-ի գիշերը ռուս զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Պայթյուններ են լսվել Խարկովում և Դնեպրում, իսկ Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջաններում օդային հարվածի տագնապ է հայտարարվել։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ կան տուժածներ և ավերածություններ, գրում է Current Time-ը:

Ռուսական բանակի կողմից ձեռնարկված անօդաչու սարքերի գրոհի հետևանքով Դնեպրում մասնավոր հատվածում ավերածություններ են տեղի ունենում։

«Հրետակոծությունից հետո ավերածություններ կան մասնավոր հատվածում՝ տանիքներ, շենքի դիմային հատվածներ, պատուհաններ»,- գրել է Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը Telegram-ի իր ալիքում։

Ըստ Ֆիլատովի՝ երկու մարդ վիրավորվել է։

Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն էլ գրել է չորս տուժածի մասին։

«Մարզկենտրոնի բնակելի հատվածում տուժել է 10 առանձնատուն և մի քանի ավտոմեքենա, վիրավորվել են 41 և 49 տարեկան տղամարդիկ, 20 և 60 տարեկան կանայք, բոլորը հիվանդանոցում են։ Հակառակորդը կրկին զենքն ուղղում է դեպի խաղաղ քաղաքներ»,- գրել է Սերգեյ Լիսակը: