ՌԴ պաշտոնյաներն ու ԶԼՄ-ները չեն անդրադարձել Ուկրաինա ներխուժման 2-րդ տարելիցին ձախողումները չքննարկելու համար․ISW

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուս պաշտոնյաները և պետական ​​լրատվամիջոցները հիմնականում ձեռնպահ են մնացել Ուկրաինա  ՌԴ լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարվա տարելիցի հրապարակային քննարկումից՝ հավանաբար փորձելով խուսափել  հնարավոր քննադատությունից, թե ինչու Ռուսաստանը չի կարողացել  հասնել իր հայտարարած նպատակներին և զգալի կորուստներ է կրել։ Այս մասին գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները իրենց վերջին զեկույցում, փոխանցում  է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դաշնային հեռուստաալիքներն իրենց լրատվական թողարկումներում չեն լուսաբանել պատերազմի տարելիցի թեման. միակ հիշատակումը հայտնվել է Միխայիլ Լեոնտևի հեղինակային մեկնաբանությունում Առաջին ալիքի «Ժամանակ» հաղորդման հատուկ բաժնում:

Հասարակական կարծիքի վերջին հարցումը ցույց է տվել, որ ուկրաինական պատերազմի նկատմամբ ռուսների  տրամադրությունները հիմնականում անփոփոխ են մնացել վերջին ամիսներին, և քաղաքացիների մեծամասնությունը մեծապես անտարբեր է պատերազմի նկատմամբ, թեև չի աջակցում մոբիլիզացիայի հնարավոր երկրորդ ալիքին:

ISW-ն գրում է, որ ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը և ռուս պաշտոնյաները, հնարավոր է, ձեռնպահ են մնացել  ներխուժման տարելիցը մեկնաբանելուց՝ փորձելով պահպանել այդ անտարբերությունը, որը թույլ կտա շարունակել պատերազմը ՝ հանրային մեծ ընդվզումից չվախենալով։

Փորձագետներն ասում են, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, տեղյակ է և անհանգստացած է, որ մոբիլիզացիայի երկրորդ ալիքը ամենևին էլ պոպուլյար չէ հանրության շրջանում, սակայն ընտրություններից հետո Ռուսաստանի նախագահը կարող է որոշել, որ նոր ուժեր հավաքագրելու անհրաժեշտությունը գերազանցում է համատարած ներքին դժգոհության ռիսկերը: