ՌԴ դժվարամատչելի և հեռավոր վայրերում մեկնարկել է նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության դժվարամատչելի և հեռավոր վայրերում սկսվել է նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը․ հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Քվեարկել հնարավոր է այն նավերի վրա, որոնք նավարկելու են քվեարկության հիմնական օրերին (մարտի 15-17): Նման հնարավորություն կունենան նաև որսորդները, ձկնորսները, անտառահատները, հանքափորները, փարոսների և արգելոցի աշխատակիցները:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԿԸՀ մամուլի ծառայությունը, մարզային ընտրական հանձնաժողովների անդամները մեկնելու են եղանակային և բևեռային կայաններ, հյուսիսային եղջերուների հովիվների ճամբարներ և հեռավոր բնակավայրեր՝ ուղղաթիռներով, ձնագնացներով և շների սահնակներով։

Փետրվարի 25-ից վաղաժամ քվեարկությունը կսկսվի Ալթայի երկրամասում, Արխանգելսկի մարզում, Կամչատկայում, Կրասնոյարսկի երկրամասերում, Մագադանում, Մուրմանսկի շրջաններում, Պրիմորսկի երկրամասում, Սախայի (Յակուտիա) և Տիվայի հանրապետություններում, Սախալինի շրջանում, Խաբարովսկի երկրամասում, Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում, Չուկոտկայի ինքնավար օկրուգքւմ և Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում:

Բոլոր մարզերում վաղաժամկետ քվեարկությունը պետք է ավարտվի մինչև մարտի 14-ը։

ՌԴ նախագահական հիմնական ընտրությունները կմեկնարկեն այս տարվա մարտի 15-ին և կտևեն մինչև մարտի 17-ը։ Թեկնածուներն են՝ ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, Պետդումայի փոխխոսնակ, «Նոր մարդիկ» կուսակցության անդամ Վլադիսլավ Դավանկովը, Պետդումայի պատգամավոր (ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության խմբակցություն) Նիկոլայ Խարիտոնովը և երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։