Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և նախարարների խորհրդի նախագահ շեյխ դոկտոր Մուհամմադ Սաբահ Ալ-Սալիմ Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ: Այս մասի  հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։

Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը նոր նախաձեռնություններով և ծրագրերով կխթանի հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Քուվեյթի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և առաջընթաց»:

Քուվեյթի Պետության նախարարների խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ առավել կզարգացնենք և կխորացնենք Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ նոր ազդակ հաղորդելով ավանդական բարեկամական փոխգործակցությանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և երջանկություն, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարգավաճում և առաջընթաց»։