Դիարբեքիրում նավթահորում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. տուժածներ կան

Լուրեր

23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
Բոլորը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում նավթահորում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ նախկինում հայտնաբերված նավթահորը, որը գտնվում է Դիարբեքիրի Սիլվան շրջանի Դուրու շրջանում, այսօր վերաբացվել է Turkish Petroleum Corporation-ի Բաթմանի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչների կողմից:

Պայթյունի հետևանքով, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել մեթանի կամ ջրածնի սուլֆիդ գազի սեղմման հետևանքով, զոհվել է 1 բանվոր, մեկ մարդ այրվածքներ է ստացել։

Հաղորդվում է, որ դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության և հրշեջ խմբեր։ Միաժամանակ, պայթյունի հետևանքով զոհված աշխատակցի հարազատները դեպքի վայր ժամանելիս վթարի են ենթարկվել․ Դիարբեքիր-Բաղդեր շրջանում ավտոմեքենան շրջվել է, ճանապարհատրանսպորտային պատահարից տուժել է 3 մարդ։ Տուժածները բուժօգնություն են ստացել հիվանդանոցում։

Դատախազությունը հետաքննություն է սկսել։ Համացանցում տարածվում են նաև պայթյունի կադրերը։