Պուտինը դեռ շփումներ չի ունեցել Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության թեմայով․ Պեսկով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցության սառեցման վերաբերյալ։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ կապի մեջ մտնել և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը»,- ասել է Պեսկովը։

Ավելի ուշ ՏԱՍՍ-ի հետ զրույցում Կրեմլի խոսնակը հայտարարել  է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռևս չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության դադարեցման մասին իր հայտարարությունները։

«Ներկայում չկա ու չեն եղել նման շփումներ։ Սակայն աշխատանքային շփումների շրջանակում, իհարկե, մտադիր ենք մեր հայ ընկերներից պարզել, թե ինչ են նկատի ունեցել և ինչպես են գործերը։ Ուստի մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ շփումներում պարզաբանել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։

Հավելենք, որ France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ըստ էության, գործնականում սառեցված է, իսկ ինչ կլինի վաղը՝ վաղը կերևա»։ Պատասխանելով ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ապագայի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը նշել էր, որ դա ՀԱՊԿ-ի հետ կապ չունի, կարգավորվում է իրավապայմանագրային այլ բազայով և այս պահին դրա դուրսբերման հարց օրակարգում չկա։

Այսօր ավելի վաղ էլ ՀԱՊԿ քարտուղարությունն էր հայտարարել, որ Երևանից հայտարարություններ չի ստացել անդամակցության դադարեցման մասին։

«ՀԱՊԿ քարտուղարությունը ներկայում Երևանից որևէ հայտարարություն չի ստացել կառույցին անդամության դադարեցման մասին։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու մասին է, որոնք վերջերս իրականացվել են կազմակերպության կողմից»,- նշել էին կառույցից։