Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել Սերգեյ Լավրովի ինքնաթիռը

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
Բոլորը

Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռը՝ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների տակ ընկնելու վտանգի պատճառով: Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Aero Telegraph պորտալին։

Ըստ աղբյուրի՝ Լավրովը պետք է կառավարական ԻԼ-96 ինքնաթիռով Ռիո դե Ժանեյրոյում G20 գագաթնաժողովից մեկներ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ հանդիպման։ Այն բանից հետո, երբ հրաժարվել են լիցքավորել Լավրովի ինքնաթիռը, բրազիլական կողմը ռուս նախարարին հրավիրել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի ինքնաթիռով որպես ուղևոր թռչել նախագահի հետ հանդիպման:

Ըստ Aero Telegraph-ի՝ կողմերը, այնուամենայնիվ, պայմանավորվել են, որ նախագահի հետ զրույցից հետո Սերգեյ Լավրովը կհեռանա ռուսական կառավարական Իլ-96 ինքնաթիռոով, որը կվերալիցքավորվի այլ վայրում:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նախարարի ինքնաթիռը պատրաստ է թռիչքի, վառելիքը լիցքավորվել է։

«Ինքնաթիռը լիցքավորվել է, բրազիլական կողմն իրականացրել է նյութատեխնիկական ապահովումը»,- նշել է Զախարովան։